Կարդում ենք Ղ. Աղայան…

Մեղուն ու հավը

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
– Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:
– Իսկ դու, հավիկ – մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:
– Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ – սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
– Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:
– Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
– Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ, հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
Այնպես չէ, իմաստուն հավիկ – մարիկ:
– Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
– Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ -մարիկ:

Աշխատակարգ. ապրիլի 5-7

Նախագծային շաբաթ

Ապրիլի 5, հինգշաբթի

Առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. Մայրենի.
  •  Կարդում ենք Ղ. Աղայան

2. Լող

3.Երաժշտություն

  • Երգուսուցում, պարերգերի և խաղերգերի ուսուցում

4. Ես և շրջակա աշխարհը

  • Բույսերի, ծաղիկների և շրջակա միջավայրի խնամք

5. Օտար լեզու

  • Ռուսերեն
  • Անգլերեն

Ապրիլի 6, ուրբաթ

  1. Օտար լեզու
  • Ռուսերեն
  • Անգլերեն

2. Մաթեմատիկա

  • Բանավոր համրանք
  • Վարժությունների կատարում
  • Խնդիրների կազմում, լուծում

3. Մայրենի

  • Պատրաստվում ենք մայրության տոնին

4.Կերպարվեստ/տեխնոլոգիա

  • Բացիկների պատրաստում

5. Շախմատ

Ապրիլի 7, շաբաթ

  1. Մայրենի

2.Մաթեմատիկա

  • Բանավոր համրանք
  • Վարժությունների կատարում և խնդիրների լուծում

3. Ընտրությամբ գործունեություն

  • Մարմնամարզություն
  • Տեխնոլոգիա
  • Բանավոր համրանք

4. Կերպարվեստ/տեխնոլոգիա

  • Գունավոր թղթերից պատրաստում ենք ծաղիկներ

5. Օտար լեզու

  • Անգլերեն
  • Ռուսերեն