Նոյեմբեր

logogarunՍեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոն

Նոյեմբերի  4-15՝ նախագծային ուսուցման ստուգատես

Մասնակիցներ՝ երկարացված օրվա ճամբարականներ
Նպատակը՝ Ուսումնասիրել կրթահամալիրի պատմությունը,  սովորողներին ծանոթացնել կրթահամալիրի դպրոցներին , պատումներ կրթահամալիրի առանձնահատկությունների մասին (և՛ ֆիզիկական, և՛ մեդիամիջավայրում)

Խնդիրները

  • Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար ու ուշադիր վերաբերմունքի ձևավորում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Զարգացնել նկարչական ծրագրով աշխատելու հմտությունները
  • Զարգացնել կավով, մկրատով, տարբեր նյութերով աշխատանքային հմտությունները

Պատում-քննարկումների շարք.

  • Պատումներ «Ես սեբաստացի եմ», «Իմ դպրոցը»,  «Իմ սեբաստացի ընտանիքը», «Սեբաստացի ընկերներ», «Սեբաստացի ուսուցիչներ»  վերնագրերով:
  • Նկարներ, ֆոտոներ, պատումներ, տեսանյութեր, ռադիոլուր՝ Կրթահամալիրի առանձնահատկությունները
  • Հուշանվերների պատրաստում

«Ծառատունկ» նախագիծ

Մասնակիցները ՝ երկարացված օրվա ճամբարականներ

Ժամկետը՝  նոյեմբեր 4-15

Նպատակը՝

  • Կրթական պարտեզի բարեկարգում, խնամք
  • Ծաղիկների, ծառերի, թփերի տունկ
  • Բույսերի տնկում կրթահամալիրի  Արևելան դպրոց-պարտեզում
  • Փոքր հասակից  սիրո և հոգատարություն սերմանում դեպի բույսը, միջավայրը:

Խնդիրները՝

  • Ծառերի, թփերի տնկում
  • Միջավայրի ձևավորում
  • Երկրագործական հմտությունների ձեռքբերում

Գործունեության ձևեր՝

  • Ծանոթացում աշխատանքային գործիքներին
  • Սովորել ճիշտ օգտվել աշխատանքային գործիքներից
  • Ծառերի, ծաղիկների, թփերի խնամք
  • Ամենօրյա միջավայրի  խնամք

Անհրաժեշտ գործիքներ` բահ, պատգարակ, փոցխ, աշխատանքային ձեռնոցներ:

Բնագիտական փորձեր

Ձողիկը կաթուցիչ

Փորձի համար անհրաժեշտ է — ձողիկ՝ հյութի, երկու բաժակ
1. Բաժակները դնում ենք իրար կողք, մեկի մեջ ջուր, մյուսը՝ դատարկ:
op_34
2. Ձողիկը մտցնում եմ ջրով լցված բաժակի մեջ:
op_35 3. Ցուցամատով սղմում ենք ձողիկի վերևի մասը, մատը սեղմած ձողիկը տեղափոխում ենք հարևան դատարկ բաժակ:
4. Ցուցամատը վերցնում ենք ձողիկի վրայից: Ձողիկի մեջի ջուրը թափվում է դատարկ բաժակի մեջ: Կարող եք փորձել մի քանի անգամ: Արդյունքում ջուրն ամբողջությամբ կտեղափոխվի դատարկ բաժակ: op_36
Այս սկզբունքով է աշխատում կաթուցիչը, որը հաստատ կլինի ձեր տան դեղատուփում:

Անտեսանելի թանաք

Փորձի համար անրհաժեշտ է -կես լիմոն, բամբակ, լուցկի, ջրով բաժակ, թղթի կտոր 

op_001

op_002

1. Լիմոնը քամում ենք, ստացված հյութի չափով ավելացնում ջուր:
2.Բամբակով փաթաթած լուցկին թրջում են ստացված հեղուկով և թղթի վրա որևէ բան գրում: op_03

op_05
3. Երբ  «թանաքը»  չորանա  թուղթը մոտեցնում ենք սեղանի լամպին և տաքացնում: Թղթի վրա կերևա մեր գրած բառը:

24135473_2137876936226354_544877487_n