«Թումանյանական օրեր» նախագիծ

«Թումանյանական օրեր» նախագիծ

Մասնակիցներ՝  երկարացված օրվա ճամբարականներ

Տևողությունը՝  Փետրվար

Նպատակը՝ Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

Խնդիրները՝

Բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ,  թվարկել պատմության դեպքերն ըստ հերթականության, պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին).
• Ստեղծագործական մտքի զարգացում (նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը).
• Ինքնուրույն աշխատելու հմտությունների ձևավորում.
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
• Հաղորդակցական հմտությունների զարգացում
Համագործակցային հմտությունների զարգացում (թատերական -խաղ-ներկայացում-բեմադրություն)

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, ընթերցասրահ,
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նեթբուք, պլանշետ, թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, նկարչական պարագաներ (ջրաներկ, գուաշ, վրձին, տարբեր տեսակի գունավոր թղթեր), այլ նյութեր (խմոր, պլաստիլին, կտորներ, կոճակներ, ժապավեններ, թափոններ):

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
 գրական ստեղծագործությունների ցանկ

• Շունը
• Լուսաբացին
• Ամպն ու սարը
• Քամին
• Էս էն է
• Մարտը
Հեքիաթներ
• Ճամփորդներ
• Անհաղթ աքլորը
• Ծիտը
• Երկինքը փուլ է գալիս
• Պոչատ աղվեսը

երաժշտական, պարային ստեղծագործությունների ցանկ
• Կաքավիկ
• Արև, արև, եկ, եկ
• Արև, արև, դուրս արի
• Ախ, գարուն է
• Ախ, ինչ լավ են
• Գարնան առավոտ
• Համբարձման առավոտը
• Թամզարա
• Թաշկինակներով պար

Նախագծի իրականացման ընդհանուր նկարագրություն

  • Ավագ դասարանների սովորողները կարդում կամ բեմադրում են կրտսեր ընկերների համար
  • Կազմակերպվում են միջդասարանական, միջդպրոցական ընթերցումներ,
  • Թումանյանական կերպարների վերլուծություն:
  • Թափոններով, կավով, պլաստիլինով, խմորով ստեղծում ենք թումանյանական հերոսներ
  • Ռադիոնյութի ստեղծում, երգում և արտասանում ենք Թումանյանի ստեղծագործություններից
  • Բեմադրում ենք թումանյանական որևէ հեքիաթ

Ուսումնական ճամփորդություններ
Նախատեսվում է մեկնել Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, Թումանյանի թանգարան: Ուսումնական ճամփորդություններն ամփոփվում են պատումների, ռադոլուրի, տեսաֆիլմի տեսքով:

Ուսումնական նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված նյութերը հրապարակվում են բլոգում:

Արդյունքը՝

Ճամփորդություններ ՝Այցելություն Հովհ. Թումանյանի թանգարան

                                        Հենրիկ Մալյանի անվան թատրոնում

                                        «Սուտլիկ որսկանը» ներկայացում

Այցելություն Տիգրան Հայրապետյանի անվան գրադարան

Հովհ. Թումանյան. «Շունը»

Նկարել ենք Հովհ. Թումանյանի հեքիաթները

Տեխնոլոգիական աշխատանք “Շունը”

Թումանյանական օրեր. Գիրք նվիրելու օր

Ռադիոթատրոն՝ «Պոչատ աղվեսը»