Մասնակիցներ՝ երկարացված օրվա ճամբարականներ
Նպատակը- Զատիկը որպես ազգային ծես, Զատկի խորհուրդները , /ածիկ, ակլատիզ, ուտիստատ, ներկած ձու ,ձուկ, չամչով փլավ /
Զատկական ասիկներ
Ծաղկատունկ-Սերմի ցանում: Սերմը դնում ենք բաժակի մեջ և սկսում ենք դիտարկել, թե երբ են հայտնվելու առաջին արմատները, այնուհետև հետևում, թե ինչպես է աճում բույս, խնամում բույսին:
Ծառզարդար-Դասարանում պատրաստում ենք զատկական ծիսական ծառ՝ ձևավորած ձվիկներով, ճուտիկներով, ադի-բուդիներով:
Տեխնոլոգիա՝ գունավոր թղթերով պատրաստում ենք ճուտիկներ, զատիկներ, դատարկ ձվիկներից՝ զատկական հերոսներ, գուաշով գունավորում:
Ածիկացան՝ Ածիկի համար անհրաժեշտ նյութերի ցանկը՝
Բնագիտական փորձ ձվով
բամբակ, ցորեն, ոսպ, ափսեկամ բաժակ, ջուր:
Զատիկի տոնից երկու շաբաթ առաջ ցանում եքն ածիկը ( ոսպ, ցորեն): Առաջին օրից սկսած կատարում ենք դիտարկումներ: Թվային ֆոտոխցիկով նկարում են առաջին ծիլերը, կատարում չափումներ:
Մեդիատեխնոլոգիա– Համակարգչային Paint ծրագրով նկարում ենք ակլատիզ, ձվիկներ, զատկական նկարներ, բացիկներ:
Լեզվագործունեություն-Սովորողները հորինում են զատկական հանելուկներ, զատկական ձվիկի մասին հեքիաթներ: