«Մայրության տոն» նախագիծ

Մայրության տոն-Ապրիլի 7

Նպատակը՝

Նախագծի նպատակն է սովորողներին ծանոթացնել օրվա խորհրդին, նրանց սովորեցնել մայրական թեմայով բանաստեղծություններ, պարերգեր, զարգացնել նրանց լեզվական, ստեղծագործական, տեխնոլոգիական, նկարչական և երաժշտական հմտությունները, ինչպես նաև ձևավորել սովորողի մոտ սեր և հարգանք մոր նկատմամբ

Տևողությունը՝ ապրիլի 3-7

Գործունեության տեսակները- լեզվագործունեություն, տեխնոլոգիա, կերպարվեստ, երաժշտություն, պար

Լեզվագործունեություն- Կարդալ մայրիկների մասին բանաստեղծություններ, պատմել և գրել իրենց մայրիկների մասին, գրել բարեմաղթանքի  նամակներ

Տեխնոլոգիա/կերպարվեստ- նկարել մայրիկների դիմանկարներ, տոնական էլեկտրոնային բացիկներ ու գունավոր թղթերով պատրաստել ծաղիկներ

Երաժշտական- սովորել երգեր, պարերգեր

Ակնկալվող արդյունքը՝

Արդյունքում կունենանք մայրության օրվա մասին պատումներ՝ տեսանյութերի և ֆոտոշարերի տեսքով, բարեմաղթանքի բացիկներ, հրապարակումներ դասվարի բլոգում.

 

Leave a comment