Գույներով հագեցած օր` «Ջրվեժ» անտառապարկում

Էլի ճամփորդում ենք: Այս անգամ գնացինք «Ջրվեժի» անտառապարկ: Բնության այդ հրաշքը մեզ մի քանի ժամով  կախարդեց. գույներ, խշշոց, ձայներ…Աջ ու ձախ տերևներ էին՝ աշնանային գույներով հագեցած: Շատ հավես էր…

Միշտ բարձունքում

70686075_619844988545056_2337814084340154368_n

Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագծով  2-րդ դասարանցիների հետ ճանապարհ ընկանք  դեպի Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենիս լեռնագագաթի ստորին հատված: Ճանապարհը հետաքրքիր էր. ջերմացնող արև, թարմ օդ, գեղեցիկ բնություն, աշնան շունչ, այդպես երգելով քայլեցինք, հաղթահարեցինք դեպի եկեղեցի տանող բարձունքը: Չնկատեցինք, թե ինչպես հասանք Սուրբ Աստվածածին եկեղեցի: Ուսումնասիրեցինք եկեղեցին, երգեցինք, ընդմիջեցինք, որից հետո բարձր տրամադրությամբ վերադարձանք տուն:

Անկախության տոն. բարձունքների նվաճում»

d4b1d680d5a6d5a1d5afd5a1d5b6Վայրը՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենիս լեռնագագաթի ստորին հատված

Մեկնում՝ ժամը 9:30
Վերադրաձ՝ ժամը 16:30
Ճամփորդության մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ
Օրը՝ 20.09.2019
Երևան-Արզական հեռավորությունը՝ 41 կմ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Մերի Գրիգորյան, Լուսինե Բարխուդարյան Continue reading “Անկախության տոն. բարձունքների նվաճում»”

Թումանյանական օրեր…

Արևելյան դպրոցի 1-1 դասարանի  սովորողների հետ այցելեցինք Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, դիտեցինք «Սուտլիկ որսկանը» ներկայացումը: