Բնագիտա-տեխնիկական ստուգատես

Բնագիտական փորձեր. սովորող-սովորեցնող նախագիծ

Համատեղ նախագծի պատասխատուններ. Արևելյան դպրոց՝  Լուսինե Բարխուդարյան և ընկերներ,  Հյուսիսային դպրոց՝ Անժելա Բլեյան և ընկերներ

 

Բնագիտական փորձեր

Երկարացված օրվա ճամբարականները նախագծային շաբաթվա ընթացքում կատարեցին  բնագիտական փորձեր: Փորձերն իրականացրեցինք մեր շատ սիրելի բնագիտության և հայրենագիտության մասնագետ ընկեր Իվետայի հետ: Ճամբարականները մեծ հիացմունքով և հետաքրքրությամբ մասնակցեցին փորձերին:
Ավելին տեսանյութերում՝

ՁՈՂԻԿԸ՝ ԿԱԹՈՒՑԻՉ

ՀԱՅՏՆԱԲԵՐԻ՛Ր ՕԴՈՒՄ ԳԱԶԵՐ

ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԹԱՆԱՔ

Բնագիտական փորձ

Աղը, բիբարը և փուչիկը

Թղթի վրա լցնենք  աղ և բիբար/սև կամ կարմիր/: Աղն ու բիբարը լավ խառնենք: Վերցնենք մի հատ փուչիկ ու փչենք: Փչած փուչիկը քսենք բրդյա շորին: Հետո այն մոտեցնենք աղ ու բիբարի խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք: Բիբարը կկպչի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:

This slideshow requires JavaScript.

Բնագիտական փորձ

ՁՈՒՆ ԼՈՂԱԼ Է ՍՈՎՈՐՈՒՄ

Փորձի համար անհրաժեշտ է — հում ձու, ջրով բաժակ, մի քանի ճաշի գդալ աղ:
1. Հում ձուն գցում ենք ջրով լցված բաժակի մեջ — կտեսնեք, որ ձուն կիջնի բաժակի հատակը:
2. Ձուն հանում ենք բաժակի մեջից, բաժակի մեջ լուծում  ենք մի քանի գդալ աղ:
3.Ձուն նորից գցում ենք բաժակի մեջ: Ձուն կսկսի լողալ վերևում: Փորձեք էլի աղ ավելացնել և նկարագրեք …. ամեն գդալ աղ ավելացնելուց հետո ձուն  լողում է :