Ընտանեկան մեղվապահություն.մեղրաքամ

Քանի որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը  պատրաստվում է մեղրաքամի ծեսի, որն իրականացվելու է Արատեսի դպրական կենտրոնում, որոշեցի մեղրաքամի ծեսին ընդառաջ հանդես գալ հետաքրքիր ու հավես տեսանյութերով, որը, կարծում եմ, շատ օգտակար կլինի:  Իսկ ես ապրել և մեծացել եմ մեղվապահի ընտանիքում, և քանի որ ամռան այս օրերին գտնվում եմ Սյունիքում՝ Տեղ գյուղում, մասնակիցը դարձա ընտանեկան մեղրաքամի արարողությանը…շատ հավես էր, իսկական և իրական ընտանեկան մեղրաքամի ծես՝ սեբաստացի Վահագնիս մասնակցությամբ:

Ավելին՝ տեսանյութերում…

 

Գյուղի ընտանեկան դպրոցի հետքերով

Ներկայացանում է սեբաստացի ընտանիքը…

Տեսանյութերը՝ Լուսինե Բարխուդարյանի

Հանդիպում Կոռնիձոր գյուղի դպրոցականների հետ

Կրթահամալիրյան այցելությունից ոգեշնչված սովորողները

Ընտանեկան դպրոցը գյուղում

Ֆիզիկական մարզանք

Քայլք դեպի հին գյուղ

Սեբաստացի ընտանիք-ընտանեկան դպրոց

eeee_43Ողջույն սյունյաց աշխարհից…
Ընտանեկան-հեռավար-առցանց ուսուցման ողջ շրջանում`մարտի 16-ից մինչ այսօր մեր սեբաստացի ընտանիքը գտնվում է հեռավոր Սյունիքում, որտեղից էլ իրականացնում ենք մեր ընտանեկան նախագծային  աշխատանքը:
Երբ դեռ Երևանում էինք, և ուսուցումն իրականացվում էր ֆիզիկական միջավայրում, Վահագնն ամեն օր ինձ ու հայրիկին հարց էր տալիս.
– Մայրի՛կ, հայրի՛կ, ե՞րբ ենք գնալու գյուղ:
– Երբ որ ամառը կգա,- պատասխանում էինք մենք:
Փաստորեն, այս թագավարակը բերեց Վահագնի շատ սպասված «ամառը», այն էլ բավականին երկար ժամանակով:
Ստորև ներկայացնում եմ այն տեսանյութերը, որոնք ստեղծվել են ընտանեկան հեռավար-առցանց ուսուցման ընթացքում:

Դպիրյան հոդված՝ Սեբաստացի ընտանիք-ընտանեկան դպրոց

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ՝
Բարխուդարյանների գերդաստանի պատմությունը

Սիրով՝
Լուսինե Բարխուդարյան