Հունվար

Ձմեռային ուսումնական ճամբար

Ուսումնական երկրորդ շրջանի մեկնարկ՝  հունվարի 8

Մասնակիցներ ` երկարացված օրվա ճամբարականներ

Նախագծի ժամկետը՝  հունվարի  8 –31-ը:

Նախագծի նպատակը` մարմնամարզական,  բնագիտական, տեխնոլոգիական , Դիջիթեք ստուգատեսների  նախապատրաստում և անցկացում:

Խնդիրները՝

  • Մարզական ստուգատես

Վազքի մարաթոն

Էստաֆետային խաղեր

Հեծանվավարություն

Ձմեռային խաղեր՝ դահուկավարություն, սահնակներով մրցաշարեր

Ստուգատեսի համար նախատեսված մարմնամարզական վարժություններ:

Ստուգատեսի համար նախատեսվող վարժություններ հեծանվով, սահնակով:

  • Բնագիտա-տեխնիկական ստուգատես

Բնագիտական փորձեր

Միջավայրի խնամք, տարածքի մաքրում

Այցելություն կրթահամալիրի դպրոցներ, ճամփորդություններ

Մասնագիտական խաղ-մրցույթներ

Բնագիտական փորձ. սովորող սովորեցնող նախագիծ

Հունվարի 22
Մասնակիցներ՝ 
երկարացված օրվա ճամբարականներ
Համատեղ նախագծի պատասխատուններ՝  
Արևելյան դպրոց՝  Լուսինե Բարխուդարյան և ընկերներ,  Հյուսիսային դպրոց՝ Անժելա Բլեյան և ընկերներ
Նախապատրաստվում ենք Բնագիտատեխնիկական ստուգատեսին
Դպրոցը բնագիտական-տեխնիկական լաբորատորիա

Բնագիտական փորձեր 2019

Սովորող-սովորեցնող նախագիծ

Հյուսիսային դպրոց՝ Անժելա Բլեյան և ընկերներ

 Մետաղական փորձեր

1.Վերցնենք մի պտուտականեր/ գայկա/  և գցենք ջրի մեջ : Ինչ տեղի կունենա: Գայկան անմիջապես  կսուզվի,  քանի որ այն ծանր է ջրից:

2.Գայկան  դնենք որևէ տաք տեղ  կամ արևի տակ: Այն  արագ կտաքանա,  քանի որ  մետաղից է:

3. Սկուտեղի վրա  դրված են զանազան իրեր: Կարող եք մագնիսի օգնությամբ որոշել , թե իրերից, որոնք են  երկաթից:

Արևելյան դպրոց՝  Լուսինե Բարխուդարյան և ընկերներ

Բնագիտական փորձեր

24135473_2137876936226354_544877487_n

ՁՈՂԻԿԸ ԿԱԹՈՒՑԻՉ

3Փորձի համար անհրաժեշտ է — ձողիկ՝ հյութի, երկու բաժակ

1. Բաժակները դնում ենք իրար կողք, մեկի մեջ ջուր, մյուսը՝ դատարկ

2. Ձողիկը մտցնում եմ ջրով լցված բաժակի մեջ:

3. Ցուցամատով սղմում ենք ձողիկի վերևի մասը, մատը սեղմած ձողիկը տեղափոխում ենք հարևան դատարկ բաժակ:

4. Ցուցամատը վերցնում ենք ձողիկի վրայից: Ձողիկի մեջի ջուրը թափվում է դատարկ բաժակի մեջ: Կարող եք փորձել մի քանի անգամ: Արդյունքում ջուրն ամբողջությամբ կտեղափոխվի դատարկ բաժակ։

Ձուն տարայի մեջ

getfileattachment