Մարտ

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Իրականացման տևողությունը՝  մարտի 7 – ապրիլի 7

Նպատակը` Ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում

Միջավայրը՝ դասասենյակ, բնագիտության լաբորատորիա, խեցեգործարան, բակ:

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, պլանշետ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)

«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Կրտսեր դպրոցում, մասնավորապես առաջին դասարանում, նախագծի հիմնական թեման, ուղղությունը մայրիկն է: Որպես գարնան առաջին նախագիծ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, նոր ծաղկե թաղարների ստեղծում, ծառատունկ:

Տոնական բացիկներ պատրաստում (թղթային, էլեկտրոնային):

Մայրիկների դիմանկարների շարք (paint-ով, գուաշով):

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում: Նախատեսվում է ստեղծել՝

  • Թղթային ու էլեկտորնային բացիկներ
  • Մայրիկապատումներ (տեսաֆիլմ, պրեզենտացիա)