Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ. հուլիսի 2

Մանկավարժական աշխատողների հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ
2019-2020 ուս տարի. Արևելյան դպրոցի երկարաված օրվա կազմակերպիչ՝ Լուսինե Բարխուդարյան

2019-2020 ուստարվա գործունեության գնահատում

1. Հոդվածներ

Continue reading “Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ. հուլիսի 2”

Ուսումնական չորրորդ շրջան. ընտանեկան հեռավար դպրոց

Անհատական աշխատաժամանակ. մայիսի 25-ից հունիսի 5

«Մեր տոնը բարձունքին». Տեղ գյուղի դպրոցականների հետ «Սռի Եղցի» մատուռի բարձունքին

Այս տարի՝ մայիսի 25-31-ը, ելնելով հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակից, բարձունքը նվաճում եք  ընտանեկան դպրոցներով:

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղերձը

98170662_2569853109922659_434049004091736064_o

Վայրը՝ Սյունիքի մարզ, Տեղ գյու­ղից մոտ 3կմ ­դե­պի հա­րավ-արևելք
Մասնակիցներ՝ Տեղ գյուղի դպրոցականներ, ուսուցիչներներ
Ժամանակահատվածը՝ մայիսի 25-28
Նպատակը՝
-ճանաչել հայրենիքը ուսումնական ճամփորդության միջոցով
-անկախության տոնն անցկացնել բարձունքի նվաճմամբ
-սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելիքների զարգացում և ամրապնդում
-ճանաչել և գնահատել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը, նպաստել շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի զարգացմանը

«Սռի Եղցի» մատուռ

Տեղ գյու­ղից մոտ 3կմ ­դե­պի հա­րավ-արևելք, Խրո­վի ձո­րի բարձր քա­րա­փի վրա կան­գուն մեկ ու­րիշ վաղ միջ­նա­դար­յան հու­շար­ձա­նի՝ մա­տուռ-ե­կե­ղե­ցու մա­սին: Տե­ղա­ցի­նե­րը այն կո­չում են «Սըռի յէղ­ցիե(ե­կե­ղե­ցի): Մ. Հաս­րաթ­յա­նը, նաև ա­վե­լի վաղ Ս. Բար­խու­դար­յա­նը հու­շար­ձա­նը միան­շա­նակ կո­չում են Սռնեղ­ցի՝ դրա­նով իսկ փոր­ձե­լով տալ նաև բա­ռի ստու­գա­բա­նութ­յու­նը սեռ «լեռ­անողն, ջրաբաժանքե բա­ռից: Սռի եղ­ցին փոքր չա­փե­րով, ան­չափ հին, ա­ռանց ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րի մա­տուռ է բարձր քա­րա­փին, մի փոք­րիկ հո­ղա­լեզ­վա­կի վրա: Հո­ղա­լեզ­վա­կն ամ­բող­ջո­վին հին գե­րեզ­մա­նա­քա­րե­րով է պատ­ված: Սռի եղ­ցին ու­սում­նա­սի­րել ու չա­փագ­րել են Լ. Սա­դո­յա­նը, Մ. Հաս­րաթ­յա­նը, Ս. Բար­խու­դար­յա­նը: Ա­ղո­թաս­րա­հի ներ­քին չա­փերն են 3,36 x 2,80մ, իսկ ար­տա­քին չա­փեր՝ 7,77x 4,51մ: Ե­կե­ղե­ցին լավ է պահ­պան­վել: Նրա միակ արևել­յան դուռն ու­նի ուղ­ղանկ­յուն բաց­վածք՝ ա­ռանց շքա­մուտ­քի կամ հար­դա­րան­քի: Մ. Հաս­րաթ­յա­նը գտնում է, որ կա­ռույ­ցը վաղ միջ­նա­դա­րին է վե­րա­բեր­վում և գրում. «Դռան վերևում, ներ­սից պահ­պան­վել է վաղ միջ­նա­դար­յան հայ ճար­տար­պե­տութ­յա­նը բնո­րոշ մի այն­պի­սի տարր, ինչ­պի­սի պայ­տաձև լյու­նետն է»: Սա­կայն միայն հնութ­յան, շի­նա­րա­րա­կան կամ ճար­տա­րա­պե­տա­կան ար­ժեք ու­նե­ցող կա­ռույ­ցի տե­սա­կե­տից չէ, որ Սռի եղ­ցին մեզ հե­տաքր­քում է: Մեզ հա­մար ա­ռա­վել հե­տաքրք­րա­կան ու գայ­թակ­ղիչ է այն ա­վան­դա­կան զրույ­ցը, որ կապ­ված է այս փոք­րիկ մա­տու­ռի հետ: Ս. Խան­զադ­յանն իր «Հայ­րե­նա­պա­տում»-ի մեջ վկա­յում է, որ Տեղ գյու­ղի բնա­կիչ­նե­րը պատ­մում են, որ իբր այս­տեղ է թաղ­ված պատ­մա­հայր Մով­սես Խո­րե­նա­ցին: Մա­տու­ռից ոչ հե­ռու Խո­րեա-Խչով գյու­ղա­տեղն է, Կի­րա­ձոր-Գի­րա­ձո­րը, քա­րան­ձավ­ներն ու ջրա­ղաց­նե­րը

Աշխատանքները կհրապարակվեն բլոգում:

Անհատական աշխատաժամանակ. մայիսի 25-ից հունիսի 5

Մայիսի 25-առցանց հանդիպում
-12:00-հանդիպում Հերմինե Անտոնյանի հետ՝ հայտով՝ ծանոթացում նոր գործիքներին։
-նախապատրաստական աշխատանքներ «Մեր տոնը բաձունքին» նախագծի շրջանակում Continue reading “Անհատական աշխատաժամանակ. մայիսի 25-ից հունիսի 5”

«Մուտք կրթահամալիր». մուտքի ճամբար ընտանեկան հեռավար դպրոցում

Ողջու՛յն, փոքրիկ բարեկամ
Ուրախ եմ, որ դու հաճախելու ես մեր կրթահամալիր, մեր դպրոց, սեբաստացիական գունեղ աշխարհ՝ միասին սովորելու, ճամփորդելու, նկարելու, երգելու, հեծանիվ վարելու, մեզ հետ մասնակցելու բաց, ազատ, ստեղծական  և հետաքրքիր միջավայրում իրականացվող ուսումնական գործունեության բոլոր ձևերին:
Անկախ մեր կամքից հատնվել ենք արտակարգ իրավիճակում, և «Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը ստիպված ենք իրականացնել ընտանեկան հեռավար-առցանց դպրոցում: Վստահ եմ՝ այս հեռավորությունը չի խանգարի մեզ այս օրերին իրականացնելու հետաքրքիր և ստեղածական աշխատանքներ:
Continue reading “«Մուտք կրթահամալիր». մուտքի ճամբար ընտանեկան հեռավար դպրոցում”