Հոկտեմբեր

«Աշուն» նախագիծ

Մասնակիցներ՝  երկարացված օրվա ճամբարականներ

Տևողությունը՝  հոկտեմբեր

Նախագծի նպատակը՝ ուսումնասիրության, դիտարկումների արդյունքում ձեռք բերած ճամփորդական, հաղորդակցական, ՏՀՏ, հմտությունները կիրառել շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներում:

Նախագծի խնդիրները՝

  •         ստեղծագործական մտքի զարգացում,
  •         բանավոր խոսքի խմբագրման կարողությունների ձևավորում,
  •         թվային գործիքներից օգտվելու կարողությունների, մեդիահմտությունների զարգացում,
  • համագործակցային և ինքնուրույն աշխատանքի հմտությունների զարգացում:

Ընթացքը՝

Տեխնոլոգիա + մեդիատեխնոլոգիա

  • Նկարել աշունը համակարգչով, գուաշ-ջրաներկով, տեսախցիկով, ֆոտոխցիկով:
  • Աշնանային գունավոր տերևներով ստեղծել աշնանային կոլաժների, կոմպոզիցիաների շարքեր:
  • Ստեղծել աշնանային մրգակերպարների շարք

Նախագծի ամփոփում

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված, տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը համապատասխան մշակումից հետո նախատեսվում է հրապարակել բլոգում, ենթակայքում, կայքում:

Թթուդրիկի ծես

Մասնակիցներ՝  եկարացված  օրվա ճամբարականներ
Օրը՝ հոկտեմբերի 25
Նպատակ— թթուդրիկի ծեսը որպես ուսումնական, ստեղծագործական գործունության ձև
Խնդիրներ— բանավոր խոսքի զարգացում, տեխնոլոգիական հմտությունների , կարողությունների զարգացում, բանավոր հաշվելու, համեմատելու, համադելու կարողության զարգացում
Անհրաժեշտ մթերք.
Գազար, բազուկ,կաղամբ, ծաղկակաղամբ, նեխուր, սխտոր, պղպեղ, աղ

Գործունեության ընթացք.

Սովորողների հետ միասին քննարկում ենք  անցկացնում, թե ինչո՞ւ ենք թթու դնում, առողջարար է , թե՝ ո’չ և այլն : Սովորողները փորձում են  պատասխանել  դասավանդողի մի քանի հարցերին.

  • Ի՞նչ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի մեջ:
  • Ո՞ր բանջարեղենն  ի՞նչ վիտամիններ ունի:
  • Ո՞ր կենդանին ի՞նչ բանջարեղեն է նախընտրում:

Բանջարեղենները թթվելուն պես ամբողջ կրթահամալիրում հարիսայի օր է հայտարարվում և հենց այդ ժամանակ էլ համտեսում ենք թթուն ողջ Սեբաստացիներով՝ մի մեծ սեղանի շուրջ, որն արդեն ավանդույթ է մեր կրթահամալիրում: