Զուգահեռներ…

Երբ թագավարակով պայմանավորված ուսուցումը դարձավ հեռավար-առցանց և կրթությունը տեղափոխվեց ընտանիք, Հայաստանով մեկ ձևավորվեցին ընտանեկան դպրոցներ: Սակայն կրթական ծրագրերի առանձնահատկություններով պայմանավորված տարբեր էին նաև ընտանեկան դպրոցները…

Այս հոդվածում ես կխոսեմ հեղինակային կրթական ծրագրի և հանրակրթական պետական ծրագրի ընտանեկան դպրոցների և դրանց առանձնահատկությունների մասին:
Հեղինակային կրթական ծրագիր իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը սահուն անցավ հեռավար-առցանց ուսուցման՝ ձևավորելով ընտանեկան դպրոց, որն այսօր կարող ենք համարել կայացած և հաջողված ուսումնական միջավայր, որտեղ սովորողը ստանում է իրական-կենդանի ուսուցում: Այդ միջավայրում ծնողը դարձավ ուսուցիչ, իսկ ուսուցիչը՝ խորհրդատու, սովորողի և ծնողի համատեղ ուսումնական աշխատանքի համակարգող, ուղղորդող: Այս առումով կրթահամալիրը կարող է իր փորձով և ձեռքբերումներով աջակցել հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններին, որոնք նույնպես անցել են պարտադրված հեռավար-առցանց ուսուցման, սակայն ունեն բազմաթիվ խնդիրներ սովորողի կրթությունը ընտանիքում ապահովելու գործում: Continue reading “Զուգահեռներ…”

Սեբաստացի ընտանիքը-ընտանեկան դպրոց

eeee_43Ողջույններ սյունյաց աշխարհից…
Ընտանեկան-հեռավար-առցանց ուսուցման ողջ շրջանում`մարտի 16-ից մինչ այսօր մեր սեբաստացի ընտանիքը գտնվում է հեռավոր Սյունիքում, որտեղից էլ իրականացնում ենք մեր ընտանեկան և հեռավար-առցանց ուսումնական աշխատանքը սովորողների հետ: Սակայն այս հոդվածում ես կխոսեմ ոչ թե սովորողների հետ իրականացված ընտանեկան-նախագծային աշխատանքներից, այլ մեր ընտանեկան նախագծային աշխատանքներից, որոնք իրականացրել ենք որպես սեբաաստացի ընտանիք, որը, կարծում եմ, կարող է հանդիսանալ որպես ընտանեկան դպրոցի լավ օրինակ: Continue reading “Սեբաստացի ընտանիքը-ընտանեկան դպրոց”

Եթերում երկարացված օրվա ռադիոն է…

73472743_1686890531446631_4211186047561760768_oՀետևելով «Դպիր» մանկավարժական ամսագրին՝ տեսնում եմ, որ առաջին էջում այս օրերին, երբ ուսուցումը տեղափոխվել է  առցանց-ընտանեկան միջավայր, հիմնականում տեղ են գտնում հեռավար-ընտանեկան ուսուցումը հանրայնացնող հոդվածները: Բայց քանի որ վաղուց եմ մտադրվել ամփոփել իմ սովորողների՝ երկարացված օրվա ճամբարականների հետ իրականացրած ռադիոթողարկումների արդյունքները, ուստի ես այս հոդվածում կներկայացնեմ և՛ երկարացված օրվա ռադիոն՝ որպես սովորողի  ինքնարտահայտման հարթակ, և՛ այս օրերին ստեղծված ընտանեկան ռադիոձայնագրությունները՝ որպես ընտանեկան ուսուցման յուրահատուկ ձև: Continue reading “Եթերում երկարացված օրվա ռադիոն է…”

Հեղինակային կրթական ծրագրի երկարացված օրվա կազմակերպումը կրտսեր դպրոցում

dav

Երեխայի ուսուցման նպատակն է նրան ընդունակ դարձնել հետագայում զարգանալու առանց ուսուցչի օգնության…
Էլբերթ Հաբարդ

Ես Լուսինե Բարխուդարյանն եմ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  աշխատում եմ 2017-2018 ուսումնական տարվա երրորդ ուսումնական շրջանից, սակայն որպես երկարացված օրվա կազմակերպիչ սկսել եմ աշխատել  2018-2019 ուսումնական տարվա սկզբից: Այս հոդվածում ես կխոսեմ երկարացված օրվա ճամբարականների ուսումնական գործունեության մասին: Երկարացած օրվա ճամբարականների ուսումնական գործունեությունը կազմակերպվում է նախագծային ուսուցման մեթոդով, իսկ նախագծերը կազմվում են ըստ կրթահամալիրի օրացույցի: Ամեն շաբաթ ստեղծում եմ իմ անհատական աշխատակարգը: Continue reading “Հեղինակային կրթական ծրագրի երկարացված օրվա կազմակերպումը կրտսեր դպրոցում”