«Զատիկ» նախագիծ…

Նպատակը՝

Նախագծի նպատակն է սովորողներին ծանոթացնել Զատկի ծեսին և արդյունքում ունենալ զատկական ասիկների մեդիափաթեթ, մեդիաբացիկներ: Նախագծի ընթացքում սովորողի ուսումնական գործիքը իր անհատական նեթբուքն է, որի մեջ հավաքում է իր աշխատանքները: Նախագծի վերջում դասարանական բլոգում հավաքվում է սովորողների աշխատանքներրը և հրապարակվում ամբողջական զատկական մեդիափաթեթը:

Տևողությունը– ապրիլի 3-4

Խնդիրները և ընթացքը՝

Լեզվագործունեություն-սովորողները կպատմեն Սբ. Զատիկ ծեսի, նրա նշանակության, տոնի խորհրդի մասին, զատկական ձվի մասին, կպատմեն, թե ինչպես դիմավորեցին Սուրբ Հարության տոնը, կխոսեն ձվախաղի խորհրդի մասին, կփորձեն հորինել զատկական ձվիկի կամ զատիկ միջատի մասին հեքիաթներ:

Մաթեմատիկա-Սովորողները հորինում են զատկական թեմաներով խնդիրներ, առաջադրանքներ:

Տեխնոլոգիա- Գունավոր թղթերով պատրաստում ենք զատիկներ, ճուտիկներ:

Մեդիատեխնոլոգիա– Համակարգչային Paint ծրագրով նկարում ենք  ձվիկներ, զատկական նկարներ, բացիկներ:

Զատկական երգեր- Ձայնադարան 

Ակնկալվող արդյունքը՝

Արդյունքում կունենանք Սուրբ Հարության տոնի մասին պատումներ՝ տեսանյութի և ֆոտոշարերի տեսքով, դրանց հրապարակումը դասվարի բլոգում:

 

 

Leave a comment