«Զատիկ» նախագիծ

55861056_2265585767034830_4450082629760319488_nՄասնակիցներ՝ երկարացված օրվա ճամբարականներ

Նպատակը- Զատիկը   որպես  ազգային   ծես,   Զատկի     խորհուրդները , /ածիկ, ակլատիզ, ուտիստատ, ներկած  ձու ,ձուկ, չամչով     փլավ /

Զատկական երգեր

Զատկական ասիկներ
Ծաղկատունկ-Սերմի ցանում: Սերմը դնում ենք բաժակի մեջ և սկսում ենք դիտարկել, թե երբ են հայտնվելու առաջին արմատները, այնուհետև հետևում, թե ինչպես է աճում բույս, խնամում բույսին:
Ծառզարդար-Դասարանում պատրաստում ենք զատկական ծիսական ծառ՝ ձևավորած ձվիկներով, ճուտիկներով, ադի-բուդիներով:

Տեխնոլոգիա՝ գունավոր թղթերով պատրաստում ենք ճուտիկներ, զատիկներ, դատարկ ձվիկներից՝ զատկական հերոսներ, գուաշով գունավորում:
Ածիկացան՝ Ածիկի համար անհրաժեշտ նյութերի ցանկը՝

Բնագիտական փորձ ձվով

բամբակ, ցորեն, ոսպ, ափսեկամ բաժակ, ջուր:

Զատիկի տոնից երկու շաբաթ առաջ ցանում եքն ածիկը ( ոսպ, ցորեն): Առաջին օրից սկսած կատարում ենք դիտարկումներ: Թվային ֆոտոխցիկով նկարում են առաջին ծիլերը, կատարում չափումներ:

Մեդիատեխնոլոգիա– Համակարգչային Paint ծրագրով նկարում ենք ակլատիզ, ձվիկներ, զատկական նկարներ, բացիկներ:

Լեզվագործունեություն-Սովորողները հորինում են զատկական հանելուկներ, զատկական ձվիկի մասին հեքիաթներ: