Բնագիտական փորձեր

Բնագիտական փորձեր

Աղը, բիբարը և փուչիկը

11
Թղթի վրա լցնենք  աղ և բիբար/սև կամ կարմիր/:Աղն ու բիբարը լավ խառնենք:Վերցնենք մի հատ փուչիկ ու փչենք:Փչած փուչիկը քսենք բրդյա շորին:Հետո այն մոտեցնենք աղու բիբարի խառնուրդին:Ինչ կտեսնենք:

Բիբարը կկպչի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:

Ձուն լողալ է սովորում

ձուՓորձի համար անհրաժեշտ է — հում ձու, ջրով բաժակ, մի քանի ճաշի գդալ աղ:

1. Հում ձուն գցում ենք ջրով լցված բաժակի մեջ — կտեսնեք, որ ձուն կիջնի բաժակի հատակը:

2. Ձուն հանում ենք բաժակի մեջից, բաժակի մեջ լուծում  ենք մի քանի գդալ աղ:

3.Ձուն նորից գցում ենք բաժակի մեջ: Ձուն կսկսի լողալ վերևում: Փորձեք էլի աղ ավելացնել և նկարագրեք …. ամեն գդալ աղ ավելացնելուց հետո որտեղ է լողում ձուն:

Աղըբիբարը և փուչիկը

Թղթի վրա լցնենք  աղ և բիբար/սև կամ կարմիր/:Աղն ու բիբարը լավ խառնենք:Վերցնենք մի հատ փուչիկ ու փչենք:Փչած փուչիկը քսենք բրդյա շորին:Հետո այն մոտեցնենք աղու բիբարի խառնուրդին:Ինչ կտեսնենք:Բիբարը կկպնի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:

 Ի՞նչ արեց յոդը

Անհրաժեշտ նյութե

1 հատ կարտոֆիլ

1 հատ խնձոր

Յոդ

Փորձի նկարագրությունը

Վերցնում են 1 հատ կարտոֆիլ ր 1 հատ խնձոր :Կարտոֆիլը  , խնձորը   բաժանում ենք 2 մասի : Կարտոֆիլի վրա կաթեցնում ենք մի քանի կաթիլ յոդ: Անմիջապես կարտոֆիլի վրա   առաջանում է   մուգ կապույտ   հետք:  Կարտոֆիլի մեջ եղած օսլայի շնորհիվ տեսանք վառ կապույտ հետք :

Յոդը կաթեցնում ենք  կիսած խնձորի վրա, կտեսնենք ,որ առաջացավ ավելի բաց գույնի  հետք :

Ձողիկը կաթուցիչ

3Փորձի համար անհրաժեշտ է — ձողիկ՝ հյութի, երկու բաժակ

1. Բաժակները դնում ենք իրար կողք, մեկի մեջ ջուր, մյուսը՝ դատարկ

2. Ձողիկը մտցնում եմ ջրով լցված բաժակի մեջ:

3. Ցուցամատով սղմում ենք ձողիկի վերևի մասը, մատը սեղմած ձողիկը տեղափոխում ենք հարևան դատարկ բաժակ:

4. Ցուցամատը վերցնում ենք ձողիկի վրայից: Ձողիկի մեջի ջուրը թափվում է դատարկ բաժակի մեջ: Կարող եք փորձել մի քանի անգամ: Արդյունքում ջուրն ամբողջությամբ կտեղափոխվի դատարկ բաժակ:

Այս սկզբունքով է աշխատում կաթուցիչը, որը հաստատ կլինի ձեր տան դեղատուփում:

Արդյունքը՝

Աղը, պղպեղը և փուչիկը

Ձուն լողալ է սովորում

Advertisements