Կեցցե՛…բարձունքը հաղթահարված է

Սեպտեմբերի 28-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, մեկնեցինք Օշական: Կանգնեցինք «Տառերի պուրակում»,  յուրաքանչյուր սովորող նկարվեց  բակում տեղադրված  իր անվան առաջին տառի հետ: Մեր հաջորդ կանգառը եղավ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Ներսում՝ լռության մեջ, մանուկների շուրթերից  հնչեց «Հայր մեր» հոգևոր երգը, վառեցինք մոմեր, այցելեցինք եկեղեցու ներսում գտնվող Մ. Մաշտոցի դամբարան: Եկեղեցու բակում երգեցինք  Կոմիտասի  «Այբ, բեն, գիմ» երգը և շարժվեցինք  հաղթահարելու Դիդի Կոնդի բարձունքը: Առաջին փորձությունը հաղթահարված է, բարձունքը՝ գրավված: Տեսանք նաև Քասախ գետը՝ Օշականի միջնադարյան կամուրջով, որն ուներ հինգ կամար, հետո ճաշեցինք, խաղացինք…Շատ հավես օր էր…

This slideshow requires JavaScript.

Leave a comment