Անտեսված Դալմա

Մայիսի 8-ին կրթահամալիրի երկարացված օրվա կազմակերպիչներով կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի և ճարտարապետ, զբոսավար Սերգո Տոնոյանի ուղեկցությամբ հերթական սեմինար-պարապմունքը իրականացրեցինք Դալմայի այգիներում՝ քայլքով: Հիասքանչ է Դալման՝ իր բնական սահմաններով պարփակված Լենինգրադյան, Սեբաստիա, Ծիծեռնակաբերդի խճուղի, Ծովակալ Իսակով, Կիլիկիա ու Արարատյան զանգված, Մալաթիա թաղամասով…Հրաշք բնություն՝ հարուստ խաղողի վազերով և բերքատու ծառերով: Բայց արի ու տե՛ս, որ այսօր Դալմայի այգիները ոչնչանում են նոր շինություններ կառուցելու համար, որը շատ ցավալի է…
Քայլարշավը հետաքրքիր էր, հավեսով…ևս մեկ անգամ բացահայտեցինք բնությունը՝ իր ողջ գրավչությամբ…  

Մանկավարժական գարնանային բաց ճամբար. օր չորրորդ

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների համար նախատեսված էր մարզական սեմինար-պարապմունք: Մարզական պարապմունքի սկզբում նախավարժանքն էր, բուն վարժանքը և մարզական խաղերը.

This slideshow requires JavaScript.

Մանկավարժական գարնանային բաց ճամբար. օր երկրորդ

Գարնանային ճամբարի երկրորդ օրը նույնպես սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որին հաջորդեց երգի սեմինարը`Քոլեջում, Մարինե Մկրտչյանի ուսուցմամբ. ​
«Ուսումնական պատարագ»

«Ծառզարդար-Զատիկ»

Մանկավարժական գարնանային բաց ճամբար. օր առաջին

Այսօրվա առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար – պարապմունքը Քոլեջի ջերմոց- լաբորատորիայում էր՝ «Ծաղկանոցի ստեղծում» նախագծով Շողիկ Պողոսյանի հետ։ Թեման՝ ծաղիկների և խաղողի բազմացումն էր։ Խոսեցինք և ծանոթացանք վարդերի բազմացման եղանակներին և  առանձնահատկություններին: Բազմացման եղանակներից մեկը՝  կարտոֆիլի օգնությամբ վարդ աճեցնելու եղանակն է։

Նորից տիարի հետ…

Այսօր շարունակեցինք մեր՝ նախորդ շաբաթ սկսած քայլարշավը: Երկարացված օրվա կազմակերպիչներով նորից հավաքվեցինք Մայր դպրոցի բակում և շարժվեցինք դեպի «Հաղթանակ» կամուրջ, իջանք գինու-կոնյակի գործարանի մոտ, որտեղից էլ սկսեցինք մեր քայլքը դեպի Հրազդանի կիրճ: Այս անգամ ևս մեզ ուղեկցում էր տիար Բլեյանը՝ իր անմիջական զրույցներով, տեղանքի մասին հետաքրքիր պատմություններով և դիտարկումներով… Այսօրվա քայլարշավի ընթացքում մենք արժանացանք նաև հաճելի հյուրասիրությամբ Հրազդանի կիրճում ապրող բնակիչներից մեկի տան բակում: Նորից մեծ տպավորություններով վերադարձանք դպրոց՝ պայմանով, որ մեր օգտակար քայլարշավ կլինի շարունակական…

This slideshow requires JavaScript.

Ուսումնաճանաչողական քայլարշավ…

Հերթական հավես օրը…
Սեպտեմբերի 19-ին երկարացված օրվա կազմակերպիչներով տիար Բլեյանի ուղեկցությամբ քայլեցինք «Աստղիկ» բ/կ -ի հարակից ջրանցքի  երկայնքով դեպի Ծովակալ Իսակովի պողոտա, հասանք Սեյրանի բարձունք, մաքրեցինք տարածքն ու շարունակեցինք քայլարշավը դեպի Հրազդանի կիրճ:
Ես շատ տպավորված եմ այս քայլարշավից, քանի որ առաջին անգամ էի քայլում տիար Բլեյանի հետ, ով ամբողջ ճանապարհի ընթացքում մեզ կարևոր տեղեկություններ էր փոխանցում այն տարածքների և վայրերի մասին որտեղով քայլում էինք: Նա ցավով էր խոսում անմշակ հողերի, անմխիթար ու անբարեկարգ տարածքների մասին, որոնք երևանցին այսօր էլ կարող է մշակել, կանաչապատել, այգիներ հիմնել և բարեկարգել: Ցանկությունս է, որ նման քայլարշավները շարունակական լինեն, քանի որ տիար Բլեյանը շատ բան ունի մեզ տալու, մանավանդ՝ նոր սեբաստացի կազմակերպիչներիս…

This slideshow requires JavaScript.

Առաջին բուժօգնության սեմինար-պարապմունք…

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչներով մասնակցեցինք «Առաջին բուժօգնություն» թեմայով սեմինար-պարապմունքին, որն անցկացվեց Մայր դպրոցի փոքր մարմնամարզական դահլիճում: Այն վարում էր առողջագետ Քրիստինե Սահակյանցը, ով սեմինարը անցկացրեց շատ հետաքրքիր և հագեցած բովանդակությանբ: Նախ խոսեցինք, թե ինչպես ցույց տալ առաջին բուժօգնություն տուժածին,  այնուհետև տեղում ցույց տվեցինք այդ գործընթացը: Սովորեցինք նաև, թե ինչպես կարելի է վերակենդանացնել սրտի կանգով տուժածին՝ արհեստական շնչառություն, արյան շրջանառություն, սրտի բաբախ: Մեկժամյա տևողությամբ այս դաս-պարապմունքը ես համարում եմ բավականին օգտակար և արդյունավետ, որից ստացած գիտելիքներն ու փորձը անհրաժեշտ են ոչ միայն մանկավարժին, այլև յուրաքանչյուր մարդու…