Ուսումնական չորրորդ շրջան. ընտանեկան հեռավար դպրոց

Անհատական աշխատաժամանակ. մայիսի 25-ից հունիսի 5

«Մեր տոնը բարձունքին»՝ Տեղ գյուղի դպրոցականների հետ «Սռի Եղծի» մատուռի բարձունքին

Այս տարի՝ մայիսի 25-31-ը, ելնելով հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակից, բարձունքը նվաճում եք  ընտանեկան դպրոցներով:

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղերձը

98170662_2569853109922659_434049004091736064_o

Վայրը՝ Սյունիքի մարզ, Տեղ գյու­ղից մոտ 3կմ ­դե­պի հա­րավ-արևելք
Մասնակիցներ՝ Տեղ գյուղի դպրոցականներ, ուսուցիչներներ
Ժամանակահատվածը՝ մայիսի 25-28
Նպատակը՝
-ճանաչել հայրենիքը ուսումնական ճամփորդության միջոցով
-անկախության տոնն անցկացնել բարձունքի նվաճմամբ
-սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելիքների զարգացում և ամրապնդում
-ճանաչել և գնահատել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը, նպաստել շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի զարգացմանը

«Սռի Եղծի» մատուռ

Տեղ գյու­ղից մոտ 3կմ ­դե­պի հա­րավ-արևելք, Խրո­վի ձո­րի բարձր քա­րա­փի վրա կան­գուն մեկ ու­րիշ վաղ միջ­նա­դար­յան հու­շար­ձա­նի՝ մա­տուռ-ե­կե­ղե­ցու մա­սին: Տե­ղա­ցի­նե­րը այն կո­չում են «Սըռի յէղ­ցիե(ե­կե­ղե­ցի): Մ. Հաս­րաթ­յա­նը, նաև ա­վե­լի վաղ Ս. Բար­խու­դար­յա­նը հու­շար­ձա­նը միան­շա­նակ կո­չում են Սռնեղ­ցի՝ դրա­նով իսկ փոր­ձե­լով տալ նաև բա­ռի ստու­գա­բա­նութ­յու­նը սեռ «լեռ­անողն, ջրաբաժանքե բա­ռից: Սռի եղ­ցին փոքր չա­փե­րով, ան­չափ հին, ա­ռանց ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րի մա­տուռ է բարձր քա­րա­փին, մի փոք­րիկ հո­ղա­լեզ­վա­կի վրա: Հո­ղա­լեզ­վա­կն ամ­բող­ջո­վին հին գե­րեզ­մա­նա­քա­րե­րով է պատ­ված: Սռի եղ­ցին ու­սում­նա­սի­րել ու չա­փագ­րել են Լ. Սա­դո­յա­նը, Մ. Հաս­րաթ­յա­նը, Ս. Բար­խու­դար­յա­նը: Ա­ղո­թաս­րա­հի ներ­քին չա­փերն են 3,36 x 2,80մ, իսկ ար­տա­քին չա­փեր՝ 7,77x 4,51մ: Ե­կե­ղե­ցին լավ է պահ­պան­վել: Նրա միակ արևել­յան դուռն ու­նի ուղ­ղանկ­յուն բաց­վածք՝ ա­ռանց շքա­մուտ­քի կամ հար­դա­րան­քի: Մ. Հաս­րաթ­յա­նը գտնում է, որ կա­ռույ­ցը վաղ միջ­նա­դա­րին է վե­րա­բեր­վում և գրում. «Դռան վերևում, ներ­սից պահ­պան­վել է վաղ միջ­նա­դար­յան հայ ճար­տար­պե­տութ­յա­նը բնո­րոշ մի այն­պի­սի տարր, ինչ­պի­սի պայ­տաձև լյու­նետն է»: Սա­կայն միայն հնութ­յան, շի­նա­րա­րա­կան կամ ճար­տա­րա­պե­տա­կան ար­ժեք ու­նե­ցող կա­ռույ­ցի տե­սա­կե­տից չէ, որ Սռի եղ­ցին մեզ հե­տաքր­քում է: Մեզ հա­մար ա­ռա­վել հե­տաքրք­րա­կան ու գայ­թակ­ղիչ է այն ա­վան­դա­կան զրույ­ցը, որ կապ­ված է այս փոք­րիկ մա­տու­ռի հետ: Ս. Խան­զադ­յանն իր «Հայ­րե­նա­պա­տում»-ի մեջ վկա­յում է, որ Տեղ գյու­ղի բնա­կիչ­նե­րը պատ­մում են, որ իբր այս­տեղ է թաղ­ված պատ­մա­հայր Մով­սես Խո­րե­նա­ցին: Մա­տու­ռից ոչ հե­ռու Խո­րեա-Խչով գյու­ղա­տեղն է, Կի­րա­ձոր-Գի­րա­ձո­րը, քա­րան­ձավ­ներն ու ջրա­ղաց­նե­րը

Աշխատանքները կհրապարակվեն բլոգում:

Անհատական աշխատաժամանակ. մայիսի 25-ից հունիսի 5

Մայիսի 25-առցանց հանդիպում
-12:00-հանդիպում Հերմինե Անտոնյանի հետ՝ հայտով՝ ծանոթացում նոր գործիքներին։
-նախապատրաստական աշխատանքներ «Մեր տոնը բաձունքին» նախագծի շրջանակում Continue reading “Անհատական աշխատաժամանակ. մայիսի 25-ից հունիսի 5”