Դ. Բիսեթ «Շրջված երազ»

Ապրիլի 23-ին Արևելյան դպրոցի 1-1 դասարանի  սովորողները այցելեցին Հ. Մալյանի թատրոն, նայեցին Դ. Բիսեթի «Շրջված երազ» ներկայացումը:

Advertisements

Թումանյանական օրեր…

Արևելյան դպրոցի 1-1 դասարանի  սովորողների հետ այցելեցինք Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, դիտեցինք «Սուտլիկ որսկանը» ներկայացումը:

Վարպետության դաս…

Նոյեմբերի 9-ին 1-2 դասարանի սովորողների հետ այցելեցինք  «Ալպինիզմի և լեռնային տուրզմի» ֆեդերացիա: Դասը վարում էր սեբաստացի Աննա Դանիելյանի ծնող՝ Սուրեն Դանիելյանը: Սովորողները ոգևորված լսում էին սեբաստացի ծնողին և պատասխանում նրա հարցերին: Հանդիպումը անցավ շատ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում…

This slideshow requires JavaScript.

 

Կեցցե՛…բարձունքը հաղթահարված է

Սեպտեմբերի 28-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, մեկնեցինք Օշական: Կանգնեցինք «Տառերի պուրակում»,  յուրաքանչյուր սովորող նկարվեց  բակում տեղադրված  իր անվան առաջին տառի հետ: Մեր հաջորդ կանգառը եղավ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Ներսում՝ լռության մեջ, մանուկների շուրթերից  հնչեց «Հայր մեր» հոգևոր երգը, վառեցինք մոմեր, այցելեցինք եկեղեցու ներսում գտնվող Մ. Մաշտոցի դամբարան: Եկեղեցու բակում երգեցինք  Կոմիտասի  «Այբ, բեն, գիմ» երգը և շարժվեցինք  հաղթահարելու Դիդի Կոնդի բարձունքը: Առաջին փորձությունը հաղթահարված է, բարձունքը՝ գրավված: Տեսանք նաև Քասախ գետը՝ Օշականի միջնադարյան կամուրջով, որն ուներ հինգ կամար, հետո ճաշեցինք, խաղացինք…Շատ հավես օր էր…

This slideshow requires JavaScript.