Սեբաստացի ընտանիքը-ընտանեկան դպրոց

eeee_43Ողջույններ սյունյաց աշխարհից…
Ընտանեկան-հեռավար-առցանց ուսուցման ողջ շրջանում`մարտի 16-ից մինչ այսօր մեր սեբաստացի ընտանիքը գտնվում է հեռավոր Սյունիքում, որտեղից էլ իրականացնում ենք մեր ընտանեկան և հեռավար-առցանց ուսումնական աշխատանքը սովորողների հետ: Սակայն այս հոդվածում ես կխոսեմ ոչ թե սովորողների հետ իրականացված ընտանեկան-նախագծային աշխատանքներից, այլ մեր ընտանեկան նախագծային աշխատանքներից, որոնք իրականացրել ենք որպես սեբաաստացի ընտանիք, որը, կարծում եմ, կարող է հանդիսանալ որպես ընտանեկան դպրոցի լավ օրինակ: Continue reading “Սեբաստացի ընտանիքը-ընտանեկան դպրոց”

Եթերում երկարացված օրվա ռադիոն է…

img_7451Հետևելով «Դպիր» մանկավարժական ամսագրին՝ տեսնում եմ, որ առաջին էջում այս օրերին, երբ ուսուցումը տեղափոխվել է  առցանց-ընտանեկան միջավայր, հիմնականում տեղ են գտնում հեռավար-ընտանեկան ուսուցումը հանրայնացնող հոդվածները: Բայց քանի որ վաղուց եմ մտադրվել ամփոփել իմ սովորողների՝ երկարացված օրվա ճամբարականների հետ իրականացրած ռադիոթողարկումների արդյունքները, ուստի ես այս հոդվածում կներկայացնեմ և՛ երկարացված օրվա ռադիոն՝ որպես սովորողի  ինքնարտահայտման հարթակ, և՛ այս օրերին ստեղծված ընտանեկան ռադիոձայնագրությունները՝ որպես ընտանեկան ուսուցման յուրահատուկ ձև: Continue reading “Եթերում երկարացված օրվա ռադիոն է…”

Հեղինակային կրթական ծրագրի երկարացված օրվա կազմակերպումը կրտսեր դպրոցում

dav

Երեխայի ուսուցման նպատակն է նրան ընդունակ դարձնել հետագայում զարգանալու առանց ուսուցչի օգնության…
Էլբերթ Հաբարդ

Ես Լուսինե Բարխուդարյանն եմ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  աշխատում եմ 2017-2018 ուսումնական տարվա երրորդ ուսումնական շրջանից, սակայն որպես երկարացված օրվա կազմակերպիչ սկսել եմ աշխատել  2018-2019 ուսումնական տարվա սկզբից: Այս հոդվածում ես կխոսեմ երկարացված օրվա ճամբարականների ուսումնական գործունեության մասին: Երկարացած օրվա ճամբարականների ուսումնական գործունեությունը կազմակերպվում է նախագծային ուսուցման մեթոդով, իսկ նախագծերը կազմվում են ըստ կրթահամալիրի օրացույցի: Ամեն շաբաթ ստեղծում եմ իմ անհատական աշխատակարգը: Continue reading “Հեղինակային կրթական ծրագրի երկարացված օրվա կազմակերպումը կրտսեր դպրոցում”

Մայիսյան հոդված

Մուտք Կրթահամալիր…

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր դիմել եմ 2017 թվականի  դեկտեմբերին: Բայց մինչ այդ ոչ միայն լսել էի կրթահամալիրի մասին, այլ անձամբ մասնակցել եմ կրթահամալիրի տոնին, որտեղ առաջին անգամ տեսա այստեղ տիրող աշխույժ, համերաշխ ու հավես միջավայրը: Continue reading “Մայիսյան հոդված”