Մարզական միջդասարանական խաղ-մրցույթ

Մայիսյան հավաքի օրերին երկարացված օրվա ճամբարում  ընկեր Քրիստինեի երկարացված օրվա տարատարիք ճամբարականների հետ  իրականացրեցինք մարզական միջդասարանական խաղ-մրցույթ: Խաղ-մրցույթը տեղի ունեցավ Արևելյան դպրոց-պարտեզի հարակից տարածքում: Սովորողները ուրախ, բայց, միևնույն ժամանակ, մարցակցային տրամադրությամբ էին մասնակցում մրցույթին.

Վարպետության դաս. Սովորում ենք վրան տեղադրել

Վարպետության ուրախ ու հետաքրքիր դաս Արևելքի լանջերին:
Վարպետության դասը վարում է երկարացված օրվա ճամբարական Աննայի հայրիկը՝ Հայաստանի լեռնագնացության ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը և ընկեր Գեղամը:

This slideshow requires JavaScript.

Անտեսված Դալմա

Մայիսի 8-ին կրթահամալիրի երկարացված օրվա կազմակերպիչներով կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի և ճարտարապետ, զբոսավար Սերգո Տոնոյանի ուղեկցությամբ հերթական սեմինար-պարապմունքը իրականացրեցինք Դալմայի այգիներում՝ քայլքով: Հիասքանչ է Դալման՝ իր բնական սահմաններով պարփակված Լենինգրադյան, Սեբաստիա, Ծիծեռնակաբերդի խճուղի, Ծովակալ Իսակով, Կիլիկիա ու Արարատյան զանգված, Մալաթիա թաղամասով…Հրաշք բնություն՝ հարուստ խաղողի վազերով և բերքատու ծառերով: Բայց արի ու տե՛ս, որ այսօր Դալմայի այգիները ոչնչանում են նոր շինություններ կառուցելու համար, որը շատ ցավալի է…
Քայլարշավը հետաքրքիր էր, հավեսով…ևս մեկ անգամ բացահայտեցինք բնությունը՝ իր ողջ գրավչությամբ…  

Մայիսյան 14-րդ հավաքի ծրագիր

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 14-րդ հավաք

2019թ. մայիսի 13-17

Մասնակիցներ` Երկարացված օրվա ճամբարականներ

Նախագծեր`

  • Մարզական խաղեր

  • Բացօթյա ընթերցումներ

  • Հեծանվավարություն

  • Պարտիզապուրակային աշխատանք

Աշխատակարգ

Մայիսի 13, երկուշաբթի

13:35 – 13:45    ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:00  մուլտֆիլմի դիտում

14:00 – 14:45   ճաշ

14:45 – 15:45  բակերի, մոտակա տարածքների  մաքրում

15:45 – 16:30 պարտիզապուրակային աշխատանք

16:30 – 17:00  դասարանի մաքրություն և տուն ճանապարհում Continue reading “Մայիսյան 14-րդ հավաքի ծրագիր”

Մայիսի 6-10-ի աշխատաժամանակ

IMG_20190430_160441 Մայիսի 6, երկուշաբթի

13:35 – 13:45    ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:00  մուլտֆիլմի դիտում

14:00 – 14:45   ճաշ

14:45 – 15:45   ինքնակրթություն

15:45 – 16:30  մարզական խաղեր

16:30 – 17:00  դասարանի մաքրություն և տուն ճանապարհում Continue reading “Մայիսի 6-10-ի աշխատաժամանակ”