Կիսվում ենք տպավորություններով…

Առաջին դասարանի երկարացված օրվա ճամբարականները պատմում են իրենց ճամփորդության մասին, կիսվում տպավորություններով…

 

Advertisements

Կեցցե՛…բարձունքը հաղթահարված է

Սեպտեմբերի 28-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, մեկնեցինք Օշական: Կանգնեցինք «Տառերի պուրակում»,  յուրաքանչյուր սովորող նկարվեց  բակում տեղադրված  իր անվան առաջին տառի հետ: Մեր հաջորդ կանգառը եղավ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Ներսում՝ լռության մեջ, մանուկների շուրթերից  հնչեց «Հայր մեր» հոգևոր երգը, վառեցինք մոմեր, այցելեցինք եկեղեցու ներսում գտնվող Մ. Մաշտոցի դամբարան: Եկեղեցու բակում երգեցինք  Կոմիտասի  «Այբ, բեն, գիմ» երգը և շարժվեցինք  հաղթահարելու Դիդի Կոնդի բարձունքը: Առաջին փորձությունը հաղթահարված է, բարձունքը՝ գրավված: Տեսանք նաև Քասախ գետը՝ Օշականի միջնադարյան կամուրջով, որն ուներ հինգ կամար, հետո ճաշեցինք, խաղացինք…Շատ հավես օր էր…

This slideshow requires JavaScript.

Հոկտեմբերի 1-5-ի աշխատաժամանակ

IMG_20180926_160150Հոկտեմբերի 1, երկուշաբթի

13:35 – 13:45    ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:00    մուլտֆիլմի դիտում

14:00 – 14:45   ճաշ

14:45 – 15:30   ռադիոպատումի ստեղծում

15:30 – 16:30  բակային խաղեր

16:45 – 17:00   տուն ճանապարհում Continue reading “Հոկտեմբերի 1-5-ի աշխատաժամանակ”

Տեխնոլոգիական աշխատանք

Այսօր երկարացված օրվա ճամբարականները գունավոր թղթերից պատրաստեցին արտասովոր ծաղիկներ: Նախ սովորեցին շրջանակ գծել և կտրել, այնուհետև շրջանակներից ծաղիկներ պատրաստել: Արդյունքը հրաշալի էր…

This slideshow requires JavaScript.

Նորից տիարի հետ…

Այսօր շարունակեցինք մեր՝ նախորդ շաբաթ սկսած քայլարշավը: Երկարացված օրվա կազմակերպիչներով նորից հավաքվեցինք Մայր դպրոցի բակում և շարժվեցինք դեպի «Հաղթանակ» կամուրջ, իջանք գինու-կոնյակի գործարանի մոտ, որտեղից էլ սկսեցինք մեր քայլքը դեպի Հրազդանի կիրճ: Այս անգամ ևս մեզ ուղեկցում էր տիար Բլեյանը՝ իր անմիջական զրույցներով, տեղանքի մասին հետաքրքիր պատմություններով և դիտարկումներով… Այսօրվա քայլարշավի ընթացքում մենք արժանացանք նաև հաճելի հյուրասիրությամբ Հրազդանի կիրճում ապրող բնակիչներից մեկի տան բակում: Նորից մեծ տպավորություններով վերադարձանք դպրոց՝ պայմանով, որ մեր օգտակար քայլարշավ կլինի շարունակական…

This slideshow requires JavaScript.

Կավե դիմապատկերներ

Կավով աշխատել սիրում են գրեթե բոլոր սովորողները: Նախ սովորում  և ծանոթոթանում ենք կավին, կավի հետ աշխատելու տեխնոլոգիային, այնուհետև «Ես» նախագծի շրջանակում սովորողները կավով ծեփում են  իրենց դիմապատկերները:

This slideshow requires JavaScript.

«Օշական» ուսումնական ճամփորդություն

7201437Ամսաթիվ՝ 28.09.2018 թ.

Մեկնում՝ 10:00      Վերադարձ՝ 15:00

Դասարան՝ 1-2

Սովորողների թիվ՝ 27

Պատասխանատուներ՝ Մ. Գրիգորյան, Լ. Բարխուդարյան

Ճամփորդության նկարագրություն՝

Երևան-Օշական հեռավորությունը՝  29 կմ

  1. Կանգառ Օշականի  մուտքի՝ Տառերի հուշարձանի մոտ
  2. Այցելություն Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (հանդիպում եկեղեցու քահանայի հետ)
  3. Եկեղեցում «Հայր մեր», «Այբ, բեն, գիմ» երգերի կատարում
  4. Նկարահանում Տառերի պուրակում
  5. Քայլարշավ դեպի Քասաղ գետ, որի վրա գնտվում է տուֆից պատրաստած հնգաթռիչք կամուրջը
  6. Նախաճաշ
  7. Գետափում հանրօգուտ աշխատանքի կատարում
  8. Ազգային խաղեր
  9. Քայլարշավ կամուրջի վրայով
  10. Վերադարձ

Նպատակը՝  Ճամփորդելու միջոցով  ճանաչել  շրջակա միջավայրը

Նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը և  բարելավմանը

Խնդիրները՝

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու)  կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար,
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ

Սովորողների գործունեության նկարագրություն.

  • տեսածից, լսածից առանձնացնել գլխավորը և մտապահել տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը.ինչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում, որտեղ ենք դադարներ առնելու
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • հավաքել ճամփորդական պայուսակ. ինչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչու
  • հասկանալ խմբով ճանապարհորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը՝ շինություններ, բուսականություն
  • կատարել հանրօգուտ աշխատանք. պահպանել մաքրություն
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականություն