Ճամբարային առօրյան շարունակվում է…

Այսօր մանկավարժական ճամբարի 3-րդ օրն էր: Օրը  սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով ՝ Արևմտյան դպրոց- պարտեզի լողավազանում…երգ, պարերգ, ջերմ և հաճելի մթնոլորտ: Ընդհանուր պարապմունքից հետո անցանք օրվա անելիքներին: Նախ կատարեցինք պարտիզապուրակային-շրջակա միջավայրի խնամքի աշխատանքներ: Բակային աշխատանքից հետո ունեցանք «համով» ընդմիջում, որի ընթացքում համտեսեցինք Լուսինե Փաշայանի և Լիլիթ Հայկազունու պատրաստած համեղ ուտեստները: Ընդմիջմանը հաջորդեց ուսումնական պարապմունքները Միջին դպրոցում՝ մաթեմատիկա՝ Տիար Գևորգի հետ, դասվարների հավաք՝ Լուսինե Փաշայանի հետ:
Ճամբարային օրն ավարտեցինք մանկավարժական ընդհանուր պարապմունքով՝ Մարմարյա սրահում, որին մասնակցում են նաև «Բարեկամություն» ճամբարի մասնակիցները…

Օրվա նկարաշարը…

 

Advertisements