ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. «ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ»

Ընթերցի՛ր  Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործությունը և պատասխանի՛ր ստորև տրված հարցերին.

ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
— Բար’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր ասծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:
 — Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,
Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:
Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.
— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:
Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,
Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:
— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,
Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:
Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…
Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․
Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

Հարցեր՝
1. Մարդկային ի՞նչ հարաբերություններ է նկարագրել Թումանյանն այս ստեղծագործությունում:
2. Ի՞նչ կերպարներ է հեղինակը ցանկացել  ցույց տալ ստեղծագործության մեջ  շան և կատվի միջոցով:
3. Ինչպե՞ս են ավարտվում շան և կատվի հարաբերությունները: Իսկ դու ինչպե՞ս կցանկանայիր ավարտվեին նրանց հարաբերությունները: Փորձի՛ր նկարագրել:
4. Տրված դարձվածքները արտահյտի՛ր մեկ բաառով.
աչքիս վըրա-
շունչ քաշել-
գըլուխ առնել-
միամիտ մընա-
մըտքում պահել-

5. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը.
Ճոն-
գըդակ-
քուրք-
հրես-
մուշտարի-
ցըրցամ տալ-
վախտին-
դիվանբաշի-
էգուց-

 

Գործնական աշխատանք. 3-րդ դասարան

1. Lրացրու՛ բաց թողած տառերը և կարդա՛ առակը: Ի՞նչ է ուսուցանում առակը:

Անմատչելի լեռը

Երկրում կար շատ բար.ր և անմատ.ելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետ.  լի էր նա ամենայն բարիքով: Սակայն, շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետ. ուներ բազու. ճանապար.ներ: Նրանք, ովքեր նրա վրա բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթա.եցին և ցած գլորվելով հասան մին.և հատակը, իսկ ովքեր չուզեցին դա.ար առնել, այլ գավազանի օ.նությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին:

2. Տեքստում գտի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝ խրթին, մահակ, սահել, ճամփա, անթիվ, առաջընթաց, բաղձալ

3.Գտի՛ր սխալ տարբերակը:

1)  հավերժական-ածանցավոր        3)  բարեկամ-պարզ

2)  մարգագետին-բարդ                   4)  համբերություն-ածանցավոր

4.  Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

1)  անհայտ– հատկանիշ

2)  ջոկատ-առարկա

3)  օգտակար-գործողություն ցույց տվող

5.Կարդա՛, պատասխանի՛ր հարցերին և լրացրու՛ նախադասության համապատասխան անդամը: Վերնագրիր տեքստը:

      Սկյուռը ճյուղից ճյուղ էր ցատկում, երբ  (ի՞նչ արեց) ______________ ծառի տակ քնած գայլի վրա:  (Ի՞նչը) _____________ ցատկեց, բռնեց սկյուռին և ուզում էր ուտել:

(Ի՞նչը) ___________ խնդրեց.

      – Բաց թող ինձ, խնդրում եմ:

Գայլն ասաց.

       – Լավ, ես քեզ բաց կթողնեմ, միայն թե ասա ինձ, ինչից է, որ դուք` սկյուռներդ, այդքան ուրախ  եք: Այնտեղ` վերևում, անընդհատ խաղում եք և թռչկոտում, իսկ ես միշտ տխուր եմ:

      –Ես միայն ծառի վրայից կարող եմ պատասխանել քո հարցին, քանի ու վախենում եմ քեզնից:

   (Ի՞նչը) ____________  արձակեց  (ինչի՞ն) ___________ :  

Վախեցած սկյուռը գայլին ասաց.

 – Դու տխուր ես, քանի որ դաժան ես: Չարությունը կրծում է սիրտդ: Իսկ մենք ուրախ ենք, որովհետև բարի եք և վատություն չենք անում:

Գործնական աշխատանք

Դասարանական աշխատանք

Թեմա. «Փոքրիկ իշխանը» հեքիաթ

1.Տրված նախադասություններում հանդիպող թվերը գրի՛ր բառերով.

 ա. Երբ աստղագետը նման մի մաոլորկ է հայտնաբերում, նրան ոչ թե անուն է տալիս, այլ համար: Օրինակ՝ № 3251:
բ. Ես լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ Փոքրիկ իշխանը եկել էր այն մոլորակից, որը կոչվում է մոլորակ № 612:
գ.Այդ փոքրիկ մոլորակը միայն մի անգամ՝ 1909 թվականին, տեսել է մի թուրք աստղագետ:

2. Տեքստից դուրս գրի՛ր հարցական, հրամայական և բացականչական երկուական նախադասություն:

3.Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.

Հեկեկալ-
քղանցք-
վերջալույս-
պճնվել-
հաբ-

 4.Հետևի՛ր օրինակին և շարունակիր…

-Բարև,- ասաց նրան Փոքրիկ իշխանը:
-Բարև,-պատասխանեց ծաղիկը:
-Որտե՞ղ են մարդիկ,- քաղաքավարի հարցրեց  Փոքրիկ իշխանը:
Ծաղիկը մի անգամ քարավան էր տեսել, որն անցել էր իր մոտով:

Օր՝ ուղտերի խումբ- քարավան
 ոչխարների խումբ-
գայլերի խումբ-
ձիերի խումբ-
ձկների խումբ-
մեղուների խումբ-

5.Ինչպե՞ս ես  հասկանում  այս  խոսքերը: Փորձի՛ր   մեկնաբանել.

Մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:

ՂԱՓԱՄԱՅԻ ԾԵՍ-ՏՈՆԱԽՄԲՈւԹՅՈւՆ…

Փետրվարի 10-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Ղափամայի ծես» տոնախմբության օրն էր, որը մեծ շուքով՝ սովորողների, դասավանդողների, ծնողների և հյուրերի մասնակցությամբ նշվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում:

Օրը սկսվեց Տեր Հոր օրհնությունով և կրթահամալիրի դասավանդողների, սովորողների և այլ ներկաների շարական-աղոթքներով, որից հետո սկսվեց իսկական տոնախմբությունը եկեղեցու բակում: Հնչեցին ծիսական պարերգեր, կենդանի նվագակցություն, որը տոնական բարձր տրամադրություն էր ստեղծել բոլոր ներկաների համար:

Տոնական սեղանները զարդարված էին տեսակ-տեսակ ղափամաներով, դդումից պատրաստված ուտեստներով, չրերով, հայկական ավանդական հալվաներով և այլ ծիսական կերակուրներով…իսկական հայկական հյուրասիրություն…

Այս հաճելի միջավայրը հերթական անգամ ինձ հնարավորություն տվեց շփվելու սեբաստացիների հետ և ներառվելու կրթահամալիրի կյանքում…