ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ ԴԱՍ-ՄԱԹԵՄԱՏԻԿԱ…

ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ԼՈՏՈ…

Այսօր մաթեմատիկա ընտրած խմբի հետ խաղացինք լոտո: Խաղի նպատակն էր՝ զարգացնել երեխաների մաթեմատիկական հմտությունները, արագ մտածելու և շուտ կողմնորոշվելու կարողությունները: Խաղի ընթացքում սովորողները խաղապարկից հանված խաղաքարի թվով տարբեր գործողություններ կատարեցին՝  նշելով թվի նախորդ և հաջորդ թվերը, թվի միանիշ կամ երկնիշ լինելը և այլ մաթեմատիկական գործողություններ:

Կարծում եմ նման ուսուցողական խաղերն անհրաժեշտ են սովորողներին՝ նրանց մոտ մի շարք հմտություններ և կարողություններ զարգացնելու համար:

Advertisements

«ՄՈւՏՔ» ՃԱՄԲԱՐԻ ԱՄՓՈՓՈւՄ…

mkhitar_sebastatsi_educationalՔառօրյա վերապատրաստում անցնելուց հետո՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մասնակցեցի «Մուտք»-ի ճամբարին՝ հունվարյան ուսումնական նախագծային ճամբար, որն անցկացրեցի Արևմտյան դպրոց-պարտեզում: Նախ նշեմ, որ Մուտքի ճամբարը նրանց համար է, ովքեր ցանկություն ունեն աշխատելու կրթահամալիրում, և այն հնարավորություն է տալիս ինքնուրույն դրսևորվելու, ինքնարտահայտվելու, ստեղծական հնարավորություններն ու հմտություններն արտահայտելու ու կրթահամալիրի կյանքին ներառվելու համար:

Ես, որպես «Մուտք» ճամբարի մասնակից, որոշեցի սովորողների հետ իրականացնել «Ծիսական հարսանիք» նախագիծը:

Նախագծային աշխատանքս 1-ին դասարանի սովորողների հետ էր, որոնց հետ աշխատելը և՛ հետաքրքիր էր, և՛ հաճելի: Ճամբարային առաջին օրը նախ ծանոթացանք միմյանց հետ, որից հետո սովորողներին ներկայացրեցի ավանդական ծիսական հարսանիքի պատմությունը: Երեխաները մեծ հետաքրքրությամբ լսում էին ինձ, պատասխանում իմ հարցերին ու տալիս հետաքրքիր հարցեր: Այնուհետև մենք կազմակերպեցինք քննարկում, որի ընթացքում առանձնացրեցինք այն հարսանեկան ավանդույթները, որոնք մինչև այսօր պահպանվել են մեր իրականության մեջ:

Հաջորդ օրը երեխաների հետ անցկացրեցի ավանդական հարսանեկան խաղերի ուսուցում, որին մասնակից դարձան նաև 5 տարեկան փոքրիկները: Երեխաները մեծ հետաքրքրությամբ խաղացին մեր ավանդական «Աղջիկ փախցնոցի», «Աքլորակռիվ» և «Պարան քաշոցի» խաղերը:

Ճամբարային հերթական օրը երեխաների հետ միասին սկսեցինք պատրաստել ծիսական հարսանեկան տարոսիկներ: Մինչ աշխատանքն սկսելը՝ նախ օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով՝ ծիսական հարսանեկան երգերի և պարերգերի ներքո: Աշխույժ և հարսանեկան տրամադրությամբ շարունակելով օրը՝ մենք պատրաստեցինք տարոսիկներ՝ օգտագործելով չիր, չամիչ, ընկույզ, նուռ, ծառի ճյուղեր և այլ պարագաներ:

Ճամբարային վերջին օրը երեխաների հետ այցելեցինք Մայր դպրոց, որտեղ դիտեցինք վրաց հյուրերի ներկայացրած վրացական ավանդական հարսանիքը: Այնուհետև վերադարձանք Արևմտյան դպրոց-պարտեզ և սկսեցինք պատրաստել ավանդակաան գաթա՝ ծիսական-ավանդական հարսանքավորների համար: Աշխատանքի ընթացքում երեխաները ակտիվորեն մասնակցեցին պատրաստման գործընթացին՝ սիրով և հաճույքով: Սակայն հետաքրքիրը ոչ այնքան գաթան պատրաստելն էր, որքան հարսիկին մատուցած մեր անակնկալը. երեխաներից մեկի ձեռքով մեր պատրաստած ավանդական գաթան նվիրեցինք հարսին հենց այն պահին, երբ նրան հարսանքավորները հագցնում էին ծիսական հարսի շորը:

Ճամբարային վերջին օրը ավարտեցինք ավանդական-ծիսական հարսանիքով, որն սկսվեց Մայր դպրոցի Մարմարյա սրահում և շարունակվեց ուսումնական Ագարակում:

Այսպիսով, հետաքրքիր ճամբարային առօրյա ունեցա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որն ինձ ևս մեկ անգամ  հնարավորություն տվեց ավելի լավ ճանաչելու կրթահամալիրը և ներառվելու կրթահամալիրի հետաքրքիր միջավայրում: Իսկ հիմա ցանկություն ունեմ նաև կամավորության սկզբունքով աշխատելու կրթահամալիրում, մինչև հիմնական աշխատանքի անցնելու հնարավորություն կընձեռվի ինձ… Շնորհակալություն…

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ՕՐ…

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ-ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԳԱԹԱՅԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ…

Ճամբարային վերջին օրը երեխաների հետ այցելեցինք Մայր դպրոց, որտեղ դիտեցինք վրաց հյուրերի ներկայացրած վրացական ավանդական հարսանիքը:

Այնուհետև վերադարձանք Արևմտյան դպրոց-պարտեզ և սկսեցինք պատրաստել ավանդակաան գաթա՝ ծիսական-ավանդական հարսանքավորների համար: Աշխատանքի ընթացքում երեխաները ակտիվորեն մասնակցեցին պատրաստման գործընթացին՝ սիրով և հաճույքով:

Սակայն հետաքրքիրը ոչ այնքան գաթան պատրաստելն էր, որքան հարսիկին մատուցած մեր անակնկալը. երեխաներից մեկի ձեռքով մեր պատրաստած ավանդական գաթան նվիրեցինք հարսին հենց այն պահին, երբ նրան հարսանքավորները հագցնում էին ծիսական հարսի շորը:

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՕՐՎԱ ՊԱՏՈւՄ…

ԾԻՍԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՏԱՐՈՍԻԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈւՄ…

Այսօր ճամբարային օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով՝ ծիսական հարսանեկան երգերի և պարերգերի ուղեկցությամբ:

Այնուհետև սկսեցինք նախագծային աշխատանքների իրականացումը սովորողների հետ: 1-ին դասարանի սովորողների հետ այսօր պատրաստեցինք ծիսական հարսանեկան տարոսիկներ՝ օգտագործելով չիր, չամիչ, ընկույզ, նուռ, ծառի ճյուղեր և այլ պարագաներ:

Նախ մինչև աշխատանքը սկսելը՝ երեխաների հետ վերհիշեցինք նախորդ օրերին ավանդական- ծիսական հարսանիքի մասին՝ իմ հաղորդած պատմությունները, որից հետո նրանց ներկայացրեցի տարոսիկների մասին տեղեկություններ, պատմեցի դրանց խորհուրդի և նշանակության մասին:

Այնուհետև անցանք տարոսիկների պատրաստման աշխատանքին: Պատրաստման ընթացքում ես նկատեցի սովորողների ակտիվությունը, նրանց՝ հետաքրքրված լինելը, պատրաստման հմտությունները և ոգևորվածությունը:

 

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԱՌՕՐՅԱՆ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ Է…

«Ծիսական հարսանիք» նախագիծ…

Այսօր Արևմտյան դպրոց-պարտեզում 1-ին դասարանի սովորողների հետ շարունակեցինք «Ծիսական հարսանիք» նախագծի հերթական մասի իրականացումը՝ ավանդական հարսանեկան խաղերի ուսուցում:

Խաղերը անցկացրեցինք 1-ին դասարանի սովորողների և 5 տարեկան երեխաների հետ՝ դպրոցի բակում: 1-ին խաղը, որն իրականացրեցինք փոքրիկների հետ, կոչվում էր «Աղջիկ փախցնոցի», 2-րդ խաղը կոչվում էր «Աքլորակռիվ», իսկ 3-րդը՝ «Պարան քաշոցի»: Նշեմ, որ երեք խաղերն էլ դուր եկան սովորողներին, ոգևորեցին նրանց, բայց ավելի շատ աշխուժություն նկատվեց «Պարան քաշոցի» խաղի ժամանակ:

Խաղերը նաև ուսանելի էին փոքրիկների համար, քանի որ նրանք նախ ծանոթացան մեր ավանդական հարսանեկան խաղերին, իմացան, որ հայկական ավանդական հարսանիքներն ուղեկցվել են նման գեղեցիկ, իրենց մեջ խորհուրդ կրող խաղերով, որոն ավելի ուրախ, աշխույժ և համերաշխ տրամադրություն են հաղորդել հարսանքավորներին:

Խաղերի ավարտից հետո  սովորողներին հանձնարարեցինք պատրաստվել վաղվան՝ ծիսական հարսանեկան տարոսիկների պատրաստում:

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԱՌՕՐՅԱ 1-ԻՆ ԴԱՍԱՐԱՆԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ…

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶ-ՀՈւՆՎԱՐՅԱՆ ՃԱՄԲԱՐ…

«Ծիսական հարսանիք» նախագիծ…

Այսօր առաջին անգամ կրտսեր դպրոցի 1-ին դասարանի սովորողների հետ սկսեցի աշխատել նախագծային ուսուցմամբ: Նախագծային թեման էր՝ «Ծիսական հարսանիք»: Նախ նշեմ, որ աշխատանքի ընթացքում ինձ աջակցում էր 1-ին դասարանի դասվար Աշխեն Թադևոսյանը, որի համար շնորհակալ եմ իրեն:

Սկիզբը սկսեցինք ծանոթությամբ, որից հետո ես սովորողներին ներկայացրեցի հայկական ավանդական հարսանիքի մասին հետաքրքիր տեղեկություններ, որի ընթացքում իր լրացումներն էր անում նաև ընկեր Աշխենը: Սովորողները բավականին ակտիվ էին, հետաքրքիր հարցեր էին տալիս, պատասխանում էին նաև իմ հարցերին: Մենք սովորողների հետ քննարկման արդյունքում առանձնացրեցինք այն հարսանեկան ավանդույթները, որոնք մինչև այսօր պահպանվել են մեր իրականության մեջ:

Այնուհետև սովորողներին հանձնարարեցինք, որպես տնային առաջադրանք, նկարել ավանդական հարսանիք՝ յուրաքանչյուրն իր պատկերացրած ձևով:

Առաջին հանդիպման համար նախատեսել էի այսքանը…ավանդական հարսանեկան խաղերի և երգերի ուսուցումը կիրականացնենք վաղվա մեր հանդիպման ընթացքում…

 

This slideshow requires JavaScript.