ՔԱՌՕՐՅԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՄՓՈՓՈՒՄ (19.12.2017-22.12.2017)

Բարի օր։ Ձեզ եմ ներկայացնում ) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացված մանկավարժների վերապատրաստման քառօրյա դասընթացի ամփոփ տպավորություններս և ձեռք բերած հմտություններս։

Անկեղծ ասած, մինչ այս դասընթացը ես որոշ պատկերացում ունեի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և այնտեղ տիրող մթնոլորտի մասին՝ այնտեղ աշխատող ամուսնուս միջոցով, բայց այս դասընթացի միջոցով ինքս ծանոթացա կրթահամալիրային կյանքին․․․հետաքրքիր, ջերմ, անմիջական, ազատ, անկաշկանդ և բաց միջավայր․․․ Շնորհակալություն մեր դասընթացավարին՝ Անահիտ Հարությունյանին՝ մեզ ամեն ինչում աջակցելու համար։

Դասընթացի արդյունքում մենք ձեռք բերեցինք մի շարք հմտություններ․ ծանոթացանք և յուրացրեցինք կրթահամալիրում իրականացվող ուսումնական ծրագրերը՝ բլոգավարություն, նախագծային ուսուցում, հեղինակային կրթական ծրագիր, ճամբարային ուսուցում և այլն։

Տպավորություններս մեծ են և հուսադրող․․․ Առջևում հունվարյան ճամբարային շրջանն է, և ես պատրաստվում եմ մասնակից լինել ճամբարային կյանքին՝ ավելի մոտիկից ճանաչելու կրթահամալիրը և կրթահամալիրային կյանքը՝ հույս ունենալով, որ դրանից հետո արդեն կմտնեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր որպես նրա մի անդամ․․․ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ․․․ 

25975314_946563462166949_317752074_n

 

ՆԱԽԱԳԻԾ-«Ամանորյա բացիկների պատրաստում»…

ՆՊԱՏԱԿԸ՝

  • սովորողների մոտ զարգացնել ինքնուրույն աշխատելու և բացիկներ պատրաստելու հմտություններ, ստեղծագործելու և բարեմաղթանք գրելու կարողություններ

  • զարգացնել սովորողների տեխնոլոգիական, լեզվական, մաթեմատիկական կարողությունները

  • սովորողները դրանք կբաժանեն ուսուցիչներին, ծնողներին և ընկերներին

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ՝

  • կրտսեր դպրոցի սովորողներ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾԻՔՆԵՐ՝

  • գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, գունավոր մատիտներ, գրիչ, ժապավեն և ձևավորման այլ պարագաներ

ԸՆԹԱՑՔԸ՝

  • առաջին քայլով սովորողները կսկսեն պատրաստել բացիկներ՝ յուրաքանչյուրն իր պատկերացրած ձևով, իր նախընտրած գույնով և տեսքով

  • երկրորդ քայլով սովորողները կձևակերպեն գեղեցիկ մտքեր և կգրեն իրենց բարեմաղթանքերը բացիկներում, կձևավորեն բացիկները և կբերեն պատրաստի տեսքի

  • երրորդ քայլով սովորողներն իրենց պատրաստած բացիկներն Ամանորին կբաժանեն իրենց ուսուցիչներին, ծնողներին և ընկերներին

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝

  • սովորողները կամփոփեն և կներկայացնեն իրենց կատարած աշխատանքները, կունենան ֆոտոշարեր, արդյունքները կլուսաբանեն իրենց բլոգներում և ենթակայքերում, ինչպես նաև ձեռք կբերեն մի շարք հմտություններ և կարողություններ

888

 

ՕՐՎԱ ՊԱՏՈՒՄ…

ՕՐ ԵՐՐՈՐԴ…

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող մեր դասընթացի երրորդ օրն էր այսօր, հետաքրքիր և հաճելի օր, ինչպես նախորդ երկու օրերն էին:

Նորից սկսեցինք նախորդ օրվա հանձնարարությունների քննարկմամբ… ներկայացրեցինք google drive ձևաթղթում կազմած ֆլեշմոբ-առաջադրանքերը, որի շուրջ դասընթացավար Անահիտ Հարությունյանը կատարեց իր դիտարկումերը և նշեց, որ գրեթե շտկելու բան չկա, քանի որ խումբը աշխատում է շատ հմտորեն, որը շատ ողջունելի է:

Այնուհետև դասընթացավարը բացատրեց ուսումնական նախագծի կառուցվածքը, նախատեսվող քայլերը և նախագծի հետ կապված բոլոր մանրամասները, նաև հանձնարարեց տանը փորձել կազմել մի նախագիծ՝ հաջորդ օրը ներկայացնելու և քննարկելու համար:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ…

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ…

avag-dproc-varzharan-u10140-1Այսօր՝ վերապատրաստման երկրորդ օրը, անցկացրեցինք Մայր դպրոցում՝ ավագ դպրոցի ընթերցասրահում: Սկզբում ներկայացրեցինք նախորդ օրվա  հանձնարարությունները, լսեցինք դասընթացավարի դիտարկումները անհասկանալի հարցերի շուրջ, որից հետո անցանք օրվա հիմնական անելիքներին:

Դասընթացավար Անահիտ Հարությունյանը ներկայացրեց բլոգային ուսուցումը, բացատրեց, թե ինչպես են բլոգում ստեղծում բաժիններ, էջեր, մենյուներ: Նա նաև ներկայացրեց առարկայական ֆլեշմոբների և դրանց առաջադրանքների կազմման մանրամասները google drive-ի ձևաթղթում:

Ավելացնեմ, որ դասընթացավարը ներկայացնում էր պարզ, մատչելի և հասկանալի, իսկ մենք, չնայած փոքր խումբ լինելուն, աշխատում էինք հաճույքով և հանգիստ մթնոլորտում:

ՕՐՎԱ ՊԱՏՈՒՄ…

ՕՐ ԱՌԱՋԻՆ…

mkhitar_sebastatsi_educationalԱյսօր ես մասնակցեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող քառօրյա վերապատրաստման դասընթացին՝ կրթամալիրում աշխատանքի ընդունվելու նպատակով:

Առաջին օրը անցավ հետաքրքիր և խոստումնալից: Նախ մեզ դիմավորեց դասընթացավարը՝ Ահահիտ Հարությունյանը, ով դասընթացը սկսեց ծանոթությամբ, ներկայացանք միմյանց, նա ներկայացրեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, դասընթացի հիմնական բովանդակությունը՝ ստեղծելով հաճելի և անմիջական միջավայր:

Մենք նախ ծանոթացանք բլոգային ուսուցմանը, ստեղծեցինք մեր բլոգները, չնայած, որ ես արդեն ունեի, և ուսումնասիրեցինք  բլոգով աշխատելու մի շարք հմտություններ:

Այսպես էլ ավարտվեց վերապատրաստման մեր առաջին օրը՝ լավ տպավորություններով և վաղվա օրվա սպասումով:

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ…

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին շատ էի լսել՝ բաց, թափանցիկ, համերգային, անմիջական, տոնական, կենդանի միջավայր… իսկ ահա նոյեմբերի 18-ին այդ ամենը տեսա իմ աչքերով՝ մասնակից լինելով կրթահամալիրի տոնին:collage_117

Առավոտյան տոնը սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ հարիսայի օրհնության ծեսով, որին հաջորդեց համայնքային ցնծությունը եկեղեցու բակում՝ ազգային երգ ու պար, կենդանի նվագակցություն, բաց և թափանցիկ միջավայր… իսկական տոն:collage_118

Շարունակությունը եղավ Մայր դպրոցում, որտեղ սովորողների և դասավանդողների միասնական պարերգերը տոնական տրամադրությամբ լցրեցին ամբողջ Մարմարյա սրահը: Տոնական օրվա ավարտին համտեսեցինք օրհնված և համեղ հարիսան… 27-2 (1)