Սեպտեմբեր

«ԵՍ» ՆԱԽԱԳԻԾ

Մասնակիցներ՝  երկարացված օրվա ճամբարականներ

Տևողությունը՝ օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 10-ը (երկուսից երեք շաբաթ):

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում.
  • Բանավոր խոսքի զարգացում (առանց սխալվելու վախի խոսելու, հանդես գալու հնարավորություն).
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք),

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, համակարգչային ծրագրեր (Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ),  թղթեր, ջրաներկ, վրձին

Ազգային, բակային խաղեր

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ խաղալիքը (տիկնիկը…)
  • Իմ ընտանիքը

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմել իր (իր խաղալիքի…) մասին: Այստեղ կարելի է իրականացնել «Խոսում է իմ տիկնիկը» նախագիծը: Սովորողները  հնարավորություն կստանան ավելի անկաշկանդ խոսելու, պատմելու. հանդես գալու տիկնիկի անունից:
  • Կարողանալ պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով իր կարծիքը:
  • Բերանացի իմանալ ու խաղալ (կենդանի պատում) գրական ստեղծագործությունները:

Տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

Ջրաներկով նկարել իրենց, իրենց տրամադրությունը արտահայտել գույներով (գույների շաբաթ), ուրվագծել իր ձեռքը (թաթիկանկար):

Ծանոթանալ Paint նկարչական ծրագրին, հիմնական գործիքներին: Կարող են պատկերների կամ գույների միջոցով ստեղծել իրենց «Օրվա տրամադրությունը» թեմայով նկարներ:

Նախագծի արդյունքում՝

  • Զարգանում է սովորողի բանավոր խոսքը
  • Սովորում է աշխատել ծրագրով

 

Անկախության տոն. բարձունքների նվաճում» նախագիծ

Վայրը՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենիս լեռնագագաթի ստորին հատված

Մեկնում՝ ժամը 9:30
Վերադրաձ՝ ժամը 16:30
Ճամփորդության մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ
Օրը՝ 20.09.2019
Երևան-Արզական հեռավորությունը՝ 41 կմ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Մերի Գրիգորյան, Լուսինե Բարխուդարյան

Ճանապարհի նկարագրություն՝ /Երևան-Նոր հաճնի կամուրջ-Նոր գեղի- Արգել-Քարաշամբ-Արզական/

Նախնական հմտություններ, կարողություններ

  • Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը
  • Ճամփորդության համար կանոններ մշակել
  • Լուսանկարել առաջադրված կոնկրետ թեմայով
  • Ձայնագրիչով, հեռախոսով ձայնագրել
  • Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել (դասարանում, տանը), տեսածը նկարել:

Նպատակը

Ճանաչել հայրենիքը ուսումնական ճամփորդության միջոցով:
Բարձունք հաղթահարել։

Խնդիրները

  • Խմբով աշխատելու կարողության զարգացում:
  • Տեղեկատվություն գտնելու և ստացած տեղեկությունը ուրիշիներին հաղորդելու հմտությունների զարգացում:
  • Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
  • Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
  • Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում:

Նախագծի բովանդակությունը

Պատում, զրույց (Ի՞նչ է բարձունքը: Ի՞նչ բարձունքներ գիտեմ, ինչ բարձուներ եմ հաղթահարել)

 

ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

IMG_20190430_160441

Մասնակիցներ՝ երկարացված օրվա ճամբարականներ

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը և խնդիրները՝

  • Նպաստել ճամբարականների մարզական ակտիվության, ճկունության, արագավազության, արագաշարժության զարգացմանը
  • Նպաստել մարզական հմտությունների զարգացմանը
  • Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը

Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ նրանց օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական հետաքրքրությունները:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բուլավաներ
  • մարզական ներքնակներ

Մարզական խաղերի նկարագրություն՝

  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո ներկայացնում ենք խաղի կանոնները: Այնուհետև սովորողները պետք է իրենց առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:
  • Մարզական խաղերի նկարագրություն՝ Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին՝ արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:

Իրականացվող մարզական այլ խաղեր