«Սեբաստացու օրեր» ուսումնական նախագիծ

Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։ 2018թ. տոնը նոյեմբերի 5-9-ին է։

Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային (կրթական, ուսումնական) գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի (հրապարակային), հասկանալի (ընկալելի) դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները (մեր այլընտրանքը):

Ֆիզիկական միջավայրը՝ դասասենյակ-լաբորատորիա, խոհանոց-լաբորատորիա, դպրոց-պարտեզ, խանութ, ընտանիք, բնագիտության լաբորատորիա, սրահ, մարմնամարզական դահլիճ,լողավազան:

Անհրաժեշտ գործիքներ՝ անհատական նեթբուք-նոթբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ, էլեկտրոնային գրատախտակ (պրոյեկտոր), խոհանոցային պարագաներ (տախտակ, դանակ, փայտիկներ), գոգնոց, գլխարկ, նկարչական պարագաներ (գուաշ, ջրաներկ, վրձին, ջրաման), բանջարեղեն, բնագիտական գործիքներ և նյութեր:

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Տառաճանաչություն
  • Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար ու ուշադիր վերաբերմունքի ձևավորում
  • Ուսումնասիրելու, հետազոտելու կարողության ձևավորում
  • Մեդիահմտությունների զարգացում (paint նկարչական ծրագիր, ms office word, պլանշետով՝ autodesk sketchbook ծրագրի կիրառում)

Նախագծի ընթացքում նախատեսվում է

  • Ես սեբաստացի եմ…
  • Ես սեբաստացի եմ, որովհետև…
  • Ռադիոթատրոն

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը մեկնարկում է պատում-քննարկումների, հարցազրույցների, ուսումնասիրությունների բազմաթիվ շարքերով, որտեղ սովորողները, նրանց ընտանիքի անդամները, ուսուցիչները պատմում ու փոխանցում են իրենց, կրթահամալիրի, մասին հետաքրքիր, սեբաստացիական պատումներ:

Թթուդրիկի ամենամյա ավանդական ծեսը խորհրդանշական է: Այն ուսումնական գործունեություն է և ընդգրկում է գործունեության գրեթե բոլոր ձևերը:
Մաթեմատիկայի, մայրենիի, օտար լեզուների դասաժամերի այդ օրերի թեման թթուդրիկի ծեսն ու դրան պատրաստվելն է: Միասին անհրաժեշտ գնացուցակ են կազմում, առևտուր են անում: Խմբավորում են բանջարեղենը ըստ տարբեր հատկությունների, խնդիրներ են կազմում, պատմություններ են հորինում, սովորում են դրանց անվանումները օտար լեզուներով: Խոհանոցային գործունեության արդյունքում բանջարեղենային տարբեր կերպարներ են ստանում, որոնք դառնում են թատերական, տիկնիկային ներկայացումների հերոսներ: Այս ընթացքում սովորած երգերով ու պարերով մեկնարկում է թթուդրիկը:

Արդյունքը՝

 Մենք սեբաստացի ենք…

 Կավից խաղող…

Թթուդրիկի ծես…

Կրթահալիրի տոն. Հարիսայի ծես

Advertisements